• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանից հերքել են «Քուդս» ուժերի հրամանատար Քաանիի հետ կապ չունենալու մասին տեղեկությունները

aliq 15:29 | 07.10.2024
aliq 15:29 | 07.10.2024
Քուդս ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Էսմայիլ Քաանին կատարյալ վիճակում է։ Դրա մասին հայտարարել է Քաանիի տեղակալ, ԻՀՊԿ գեներալ Էրաջ Մասջեդին՝ այսպիսով հերքելով ավելի վաղ մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Բեյրութի իսրայելական ռմբակոծություններից հետո չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։

«Մեզնից շատերը մտածում են, թե ինչ է պատահել գեներալ Քաանիին: Նա առողջ է եւ զբաղված է աշխատանքով: Ոմանք խնդրում են հայտարարություն անել: Ինչո՞ւ։ Դրա անհրաժեշտությունը չկա»,- Մասջեդիի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը: 

Նշենք, որ  Reuters-ը, հղում կատարելով իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներից ստացված տեղեկությանը, գրել էր, որ նախորդ շաբաթվա վերջին Բեյրութի հարավային Դահիե արվարձանում Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո Իրանը եւ «Հեզբոլլահը» չեն կարողացել կապ հաստատել Քաանիի հետ։ Նշվում է, որ գեներալը Լիբանան ուղեւորվել էր նախորդ ամիս «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից հետո: 

Ըստ աղբյուրների՝ իսրայելական ավիահարվածների թիրախ է  եղել Նասրալլահի հավանական իրավահաջորդ Հաշեմ Սաֆի ալ-Դինը, որի հետ նույնպես դեռեւս չի հաջողվել կապ հաստատել։ 

Քաանին «Քուդս» ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականին՝ փոխարինելով գեներալ Կասեմ Սոլեյմանիին, որը նույն տարվա հունվարին սպանվել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով
հաջորդը
Արեւմուտքը փորձում է քաոս տարածել Անդրկովկասում․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն