• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առանց Ուկրաինայի ոչ մի բանակցություն ՌԴ-ի հետ․ Հարիս

aliq 10:57 | 08.10.2024
aliq 10:57 | 08.10.2024

ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական ​​կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե հաղթի ընտրություններում, ապա առանց Կիեւի մասնակցության չի բանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ։ 

«Ուկրաինան պետք է խոսքի իրավունք ունենա Ուկրաինայի ապագային վերաբերող հարցերում»,- ասել է Հարիսը՝ պատասխանելով խաղաղ բանակցությունների համար Պուտինի հետ հանդիպման մասին հարցին:

Միեւնույն ժամանակ, փոխնախագահը խուսափել է ուղիղ պատասխանելուց այն հարցին, թե ընտրվելու դեպքում արդյոք կաջակցի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ 

«Այդ հարցերը կլուծենք, երբ գա այդ պահը։ Այժմ մենք ուժեղացնում ենք Ուկրաինայի կարողությունը Ռուսաստանի չհրահրված ագրեսիայից պաշտպանվելու համար»,- ասել է Հարիսը։ 

Հարիսը նաեւ քննադատել է իր մրցակից՝ ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե կարող է մեկ օրում վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։ 

«Գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կապիտուլյացիա»,- ասել է դեմոկրատ թեկնածուն, որից հետո կրկին հայտարարել, որ եթե Թրամփը նախագահ լիներ,  «ապա Պուտինն արդեն նստած կլիներ Կիեւում»։ 

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ հաղթանակի դեպքում կկարողանա արագ լուծել Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը։ Նա նշել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պուտինը հունիսին հայտարարել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղ բանակցությունների մեկնարկի պայմանները. Կիեւը պետք է զորքերը դուրս բերի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերից եւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Բացի այդ՝ նա նաեւ պահանջել էր չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ 

Զելենսկին Ռուսաստանի նախագահի նման առաջարկը անվանել էր «վերջնագիր, որին չի կարելի վստահել»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նասրալլահից հետո ո՞ւր է գնում Լիբանանը
հաջորդը
Իսրայելական ավիահարվածի հետեւանքով սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի պետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն