• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելական ավիահարվածի հետեւանքով սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի պետը

aliq 11:42 | 08.10.2024
aliq 11:42 | 08.10.2024
Իսրայելական ավիահարվածը Հեզբոլլահի դիրքերին

Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» շտաբի պետ Սուհեյլ Հուսեյն Հուսեյնին, որը համակարգել է Իրանից ստացված զենքի մատակարարումները, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Հուսեյնին որոշիչ դեր է խաղացել Իրանի եւ «Հեզբոլլահի» միջեւ զենքի մատակարարման գործում եւ պատասխանատու է եղել «Հեզբոլլահի» ստորաբաժանումների միջեւ առաջադեմ սպառազինությունների բաշխման համար՝ վերահսկելով այդ զենքի ե՛ւ փոխադրումը, ե՛ւ տարածումը»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:

Բացի այդ՝  իսրայելցի զինվորականները նաեւ ընդգծում են, որ Հուսեյնին պատասխանատու է եղել «Հեզբոլլահի» ամենակարեւոր նախագծերի բյուջետավորման եւ նյութատեխնիկական ապահովման համար, ներառյալ Լիբանանից եւ Սիրիայից Իսրայելի դեմ «ահաբեկչական հարձակումների համակարգումը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հեզբոլլահի» կազմավորումների դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ հասցրեց լիբանանյան շարժման ռազմական օբյեկտներին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակման հետեւանքով Բեյրութում սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Շարժումը հաստատել է նրա մահը եւ խոստացել շարունակել Իսրայելի դեմ պայքարը։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առանց Ուկրաինայի ոչ մի բանակցություն ՌԴ-ի հետ․ Հարիս
հաջորդը
Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց կարեւոր է դրա ձեւը․ Հարիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն