• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց կարեւոր է դրա ձեւը․ Հարիս

aliq 12:37 | 08.10.2024
aliq 12:37 | 08.10.2024
kamala harris

ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական ​​կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը, CBS-ին տված հարցազրույցում անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, կրկին հայտարարել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն կարեւոր է դրա իրականացման ձեւը, քանի որ բավականին շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։ 

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային պատերազմ թույլ չտալու եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելու համար, Հարիսը պատասխանել է, որ ամեն բան պետք է սկսել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումներից։ 

«1200 մարդ կոտորվեց, 250 պատանդ վերցվեց, այդ թվում՝ ամերիկացիներ, կանայք դաժանաբար բռնաբարվեցին, եւ ինչպես ասացի այն ժամանակ, ես պնդում եմ, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք էլ այդպես կանեինք: Իսկ թե ինչպես է դա անում, կարեւոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել»,- ասել է դեմոկրատ թեկանածուն՝ ընդգծելով, որ «այս պատերազմը պետք է ավարտվի»։

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ Իսրայելի վարչապետ Բենիանմին Նեթանյահուն կարծես թե որոշել է դիմադրել եւ չլսել Վաշինգտոնին, չնայած Գազայում հրադադար հաստատելու եւ Լիբանան չներխուժելու համար Իսրայելի դեմ գործադրված ճնշումներին, Հարիսը պատասխանել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իր դիրքորոշումները իսրայելական կողմին հասցնելու դիվանագիտական մոտեցումը։ 

«Մենք չենք դադարում այս պատերազմն ավարտելու անհրաժեշտության մասին Միացյալ Նահանգների դիրքորոշումը հստակեցնելու ձգտմանը հետամուտ լինելուց»,- ասել է դեմոկրատ թեկնածուն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելական ավիահարվածի հետեւանքով սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի պետը
հաջորդը
ՀՀ ԱԺ-ի վավերացմանն է ուղարկվել սահմանազատման կանոնակարգը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն