• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը հույս ունի առաջիկա շաբաթներին ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Խաչատուրյան

aliq 13:48 | 08.10.2024
aliq 13:48 | 08.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
Լուսանակարը՝ ՀՀ նախագահականի

Հայաստանը հույս ունի առաջիկա չորս շաբաթների ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները, Reuters-ի հետ զրույցում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Նախագահը նաեւ նշել է, որ Երեւանը հուսով է, որ մինչեւ նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը Ադրբեջանը կստորագրի 16 համաձայնեցված հոդվածները:

«Եթե դա միայն մեզնից կախված լիներ, ապա մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր»,- ասել է Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովին ունեցած ելույթի ժամանակ եւ հավելել․ «Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»:

Հայաստանի նախագահը նաեւ հավելել է, որ մի քանի այլ հոդվածների շուրջ դեռեւս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Խաչատուրյանը նշել է, որ այս ուղղությամբ բանակցությունները լավ են ընթանում, եւ քննարկվում է երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման հարցը։

«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական ​​հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ջեբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել էր խաղաղության համաձայնագիրը ավարտելու ցանկության հարցում անկեղծ չլինելու եւ նոր մարտերի համար վերազինվելու համար՝ Երեւանին կոչ անելով «դադարեցնել վտանգավոր խաղերը»։

Հայաստանի ղեկավարությունն արդեն բազմիցս վերահաստատել է, որ պատրաստակամ է խաղաղության պայմանագիրը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, իսկ չհամաձայնեցված հատվածների շուրջ քննարկումները թողնել հետագային։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցի պատգամավորները դիմել են Բայրամովին ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը խզելու խնդրանքով․ Գաֆարովա
հաջորդը
Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում չի կայանա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն