• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի հանցագործությունները Արցախի բնակչության դեմ. ԵԱՀԿ-ում ՀՀ քաղհասարակության զեկույցը

aliq 14:39 | 09.10.2024
aliq 14:39 | 09.10.2024
Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ

Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը եւ International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։

ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» եւ Truth Hounds կազմակերպությունների կողմից ավելի վաղ իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները։

Առաքելությունը համապարփակ փաստագրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության վիճակը 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի տեղահանումը։

Փաստահավաք առաքելության արդյունքներով պատրաստված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, որի հիմնական եզրահանգումները նեկայացվել են Վարշավայի միջոցառմանը, փաստում են՝ Ադրբեջանը միտումնավոր եւ հաշվարկված գործողությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ենթարկել է բռնի տեղահանման եւ էթնիկ զտման: Փաստահավաք առաքելության ընթացքում ավելի քան 300 վկաների հետ անցկացված հարցազրույցները եւ բաց աղբյուրներում առկա տվյալների վերլուծությունը թույլ են տվել եզրակացնել, որ Ադրբեջանի գործողությունները հանցագործություններ են համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության եւ համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների սահմանած էթնիկ զտումների չափանիշերին։

Միջոցառմանը հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների տարատեսակ խախտումներին, ինչպես նաեւ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության եւ ներկայության հետքերը վերացնելու Ադրբեջանի քաղաքականության եւ գործողությունների մասին։ ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որը կարեւոր հարթակ է ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների իրավիճակի մասին քննարկումների համար։

Վարշավայում կազմակերպված այս միջոցառումը հայաստանյան քաղաքացիական հասարակության համար հերթական հնարավորությունն էր՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների խախտման եւ տեղահանման մասին իրականացված միջազգային փաստահավաք առաքելության արդյունքները։ Որպես այս գործընթացի մաս՝ մինչ այդ ԺԶՀ-ն եւ գործընկեր կազմակերպությունները «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի արդյունքները ներկայացրել էին ԱՄՆ պետական մարմիններում եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցներում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայումն էլ ավելի է սրում իրավիճակը․ Ադրբեջանի բանակի ԳՇ պետ
հաջորդը
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի կասեցրել օտարերկրյա գործակալների մասին օրենքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն