• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի Սահմանադրական դատարանը չի կասեցրել օտարերկրյա գործակալների մասին օրենքը

aliq 15:01 | 09.10.2024
aliq 15:01 | 09.10.2024

Վրաստանի Սահմանադրական դատարանը չի կասեցրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Որոշումը հրապարակվել է դատարանի կայքէջում։

Օրենքի կասեցմանը կողմ արտահայտվել են երկու դատավորներ (Գեորգի Կվենչհիլաձե և Թեյմուրազ Տուշուրի), իսկ դեմ՝ վեցը (Մերաբ Տուրավա, Եվա Գոցիրիձե, Գյորգի Թևդորաշվիլի, Խվիչա Կիկիլաշվիլի, Մանանա Կոբախիձե, Վասիլ Ռոյնիշվիլի)։

Սահմանադրական դատարան օրենքը կասեցնելու հայցով դիմել էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որոշ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Սեպտեմբերի 1-ին դատարանն ավարտել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կասեցման  գործով եռօրյա նիստերը, սակայն որոշում չէր հրապարակել։

Այժմ Սահմանադրական դատարանը հայցերը քննության ընդունել է մասնակիորեն և անցնում է ըստ էության քննելուն։

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») այս տարվա մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարել վիճահարույց փաստաթղթի վրա նախագահի դրած վետոն։ Օրենքը մասնակիորեն ուժի մեջ է մտել հունիսի 3-ին, երբ այն ստորագրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, իսկ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ին։

Վրաստանի միջազգային գործընկերներն ուղղակիորեն հայտարարել են, որ ռուսական ոճի օրենքի ընդունումը երկրին զգալիորեն կհեռացնի Եվրամիությունից։ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու խոսքերով՝ միությանը Վրաստանի միանալու գործընթացը ներկայում կասեցված է։ Չնայած նման հակասություններին՝ իշխող «Վրացական երազանքը» հայտարարում է, որ պատրաստվում է ԵՄ-ին անդամակցելու մինչև 2030 թվականը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի հանցագործությունները Արցախի բնակչության դեմ. ԵԱՀԿ-ում ՀՀ քաղհասարակության զեկույցը
հաջորդը
Զելենսկին ավելի ճկուն դիրքորոշում կընդունի ՌԴ-ի դեմ պատերազմի ավարտի հարցում․ Bloomberg

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն