• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԽ նոր բանաձեւը կոչ է անում չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

aliq 16:53 | 09.10.2024
aliq 16:53 | 09.10.2024
Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը (ԵԽ) ձայների մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձեւը, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, իսկ անդամ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

Բանաձեւի շրջանակում Եվրախորհրդարանը «մտահոգություն է հայտնում, որ «Վրացական երազանքի» բազմաթիվ օրենսդրական առաջարկները դավաճանում են վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ձգտումներին։

Այն վերաբերում է նաեւ մեդիայի եւ արտահայտվելու ազատությանը. բանաձեւն ընդգծում է, որ «արտահայտվելու եւ հավաքների ազատության եւ խաղաղ բողոքի իրավունքը հիմնարար ազատություններ են եւ պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում, հատկապես այն երկրում, որը ցանկանում է միանալ Եվրամիությանը»:

Բանաձեւին կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 պատգամավոր։ Բանաձեւի ​​տեքստը համատեղ ներկայացվել եւ աջակցվել է Եվրոպական խորհրդարանի հիմնական խմբերի կողմից.

Եվրոպական ժողովրդական կուսակցություն,

Սոցիալ-դեմոկրատներ,

Եվրոպացի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ,

Լիբերալներ (RENEW)

Կանաչներ (Կանաչներ/EFA):

Բանաձեւի նախագծով Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին կոչ է անում ժամանակին գնահատել ոչ միայն «գործակալների օրենք»-ի, այլեւ ՀակաԼԳԲՏ օրենքի եւ այլ օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման չափանիշերի կատարման վրա, հատկապես՝ հիմնարար իրավունքների մասով, «որը Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականության կարեւորագույն բաղադրիչն է»։

Բանաձեւի տեքստը Եվրամիության խորհրդին եւ Եվրամիության ժողովրդավար գործընկերներին կրկին կոչ է անում «անհապաղ եւ նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ կիրառել» Իվանիշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացման պատճառով։

Եվրախորհրդարանի բանաձեւն իրավական ուժ չունի եւ խորհրդանշական է իր բնույթով։ Եվրոպական խորհրդարանի դերը ԵՄ արտաքին քաղաքականության արտադրության մեջ սահմանափակ է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոբելյան կոմիտեն հրապարակել է 2024 թվականի քիմիայի մրցանակի դափնեկիրների անունները
հաջորդը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը կստեղծեն Գազան համատեղ կառավարող կոմիտե․ Sky News Arabia

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն