• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը կստեղծեն Գազան համատեղ կառավարող կոմիտե․ Sky News Arabia

aliq 17:50 | 09.10.2024
aliq 17:50 | 09.10.2024
Palestine election 2021

Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները Կահիրեում անցկացրած խորհրդակցությունների առաջին օրվա ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածը կառավարող կոմիտե ստեղծելու շուրջ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

Լրատվականի աղբյուրների համաձայն՝ կոմիտեն «վարչականորեն կապված կլինի Պաղեստինի կառավարության հետ» եւ բաղկացած կլինի 10-15 հոգուց, «որոնք չեն լինի պաղեստինյան տարբեր խմբակցությունների անդամներ»։ Նշվում է, որ այս վարչական մարմինը կֆինանսավորվի միջազգային կազմակերպությունների միջոցներից եւ Պաղեստինի կառավարության բյուջեից։ Կոմիտեն, ընդգծում են աղբյուրները, կզբաղվի Գազայի բնակիչների «սահմանային անցումների կառավարման, առողջապահության, կրթության, սոցիալական զարգացման, ինչպես նաեւ մարդասիրական օգնության եւ բնակարանային ապահովման» հարցերով։ Sky News Arabia-ն պնդում է, որ բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում՝ չորեքշաբթի, ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը կքննարկեն նոր կոմիտեի ձեւավորման եւ աշխատանքների մանրամասները։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր տելեգրամյան ալիքում պաշտոնապես հաստատել է Կահիրեում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման փաստը։

«Որոշ ժամանակ առաջ Կահիրեում մեկնարկել է [շարժման քաղբյուրոյի անդամ] Խալիլ ալ-Հեյայի գլխավորած ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հանդիպումը ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մամուլի քարտուղար Թահեր Նունուի՝ բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել Գազայի հատվածի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ «գործադրված ջանքերի համատեղումն ու պաղեստինցիների շարքերում միասնության հասնելը»:

Հանդիպմանը ՖԱԹՀ-ի պատվիրակությունը, ըստ ՀԱՄԱՍ-ի, գլխավորել է շարժման կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Մահմուդ ալ-Ալուլը։

2005 թվականին Իսրայելը, որպես միակողմանի սահմանազատման ծրագրի մաս, ամբողջությամբ դուրս բերեց իր զորքերը Գազայի հատվածից եւ տարհանեց հրեական բնակավայրերը։ Դրանից հետո հատվածի վերահսկողությունը փոխանցվեց չափավոր ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչներից կազմված Պաղեստինի ազգային վարչակազմին՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ, որը կառավարում է նաեւ Արեւմտյան ափը: Սակայն Պաղեստինի խորհրդարանի առաջին ընտրություններում հաղթեցին ​​ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները, որոնք առճակատման մեջ մտան ՖԱԹՀ կուսակցության հետ, ինչը հանգեցրեց խմբակցությունների պառակտմանը։ Արդյունքում ՀԱՄԱՍ-ը ամբողջական վերահսկողություն հաստատեց Գազայի հատվածի վրա, իսկ ՖԱԹՀ-ը պահպանեց իշխանությունը Հորդանան գետի արեւմտյան ափին:

Վերջին շրջանում Աբբասը եւ նրա կողմնակիցները պարբերաբար հայտարարել են Գազայի հատվածում Պաղեստինի ազգային վարչակազմի իրավասությունը վերականգնելու ցանկության մասին, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ չի համաձայնել դրան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽ նոր բանաձեւը կոչ է անում չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը
հաջորդը
Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն