• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՉԺՀ-ն վարժանքներ է սկսել Թայվանի շուրջ

aliq 12:54 | 14.10.2024
aliq 12:54 | 14.10.2024
Russia & China army

Չինաստանի բանակը երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, վարժանքներ է սկսել Թայվան կղզու շուրջ՝ հայտարարելով, որ այդպիսով «խիստ նախազգուշացում է ուղարկում անջատողական ուժերին»:

Թայվանը Չինաստանի զորավարժություններն անվանել է սադրանք եւ հայտարարել, որ արդեն համապատասխան ուժեր է ուղարկել:

Ըստ Xinhua-ի՝ Թայվանի նեղուցում «Միասնական սուր 2024B» զորավարժություններին մասնակցում են ցամաքային, ռազմածովային, օդային եւ հրթիռային ուժեր: Հաղորդվում է, որ չինացի զինվորականները «կանցկացնեն համատեղ հարձակողական զորավարժություններ՝ ներգրավելով տարատեսակ հարվածային ուժերի»՝ մոտենալով կղզուն հյուսիսից, հարավից եւ արեւելքից:

Ինչպես հայտարարել է ՉԺՀ բանակի Արեւելյան գոտու մարտական ​​հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Սին, չինական զորքերը նախատեսում են «կենտրոնանալ առանցքային նավահանգիստների եւ շրջանների արգելափակման ու վերահսկողության տակվ երցնելու, ինչպես նաեւ ծովային եւ ցամաքային թիրախներին հարվածելու վրա»:

Թայվանի նախագահ Լայ Ցինդեն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ազգային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաեւ հանձնարարել է համապատասխան կառույցներին արձագանքել ՉԺՀ—ի գործողություններին։

Միաժամանակ Խաղաղ օվկիանոսում շարունակվում են Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։

Հոկտեմբերի 14-ին ՌԴ ՊՆ հայտարարության մեջ հաղորդվում էր, որ զորավարժություններին մասնակցում են երկու երկրների 6 նավ։ Նավերը համատեղ հակասուզանավային գործողություններ են իրականացրել եւ կրակ վարել։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մաս եւ մեծացնում է ռազմական ճնշումը կղզու վրա։ Մայիսին Ժողովրդա—ազատագրական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Թայվանի նեղուցում եւ Չինաստանի ափերի մոտ Թայվանի կողմից վերահսկվող մի խումբ կղզիների շուրջ։

Թայվանը պաշտոնապես իրեն անվանում է Չինաստանի Հանրապետություն, քանի որ 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո Չինաստանում կոմունիստների հաղթանակից եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակումից հետո Թայվանի իշխանությունները իրենց հռչակել են որպես ամբողջ Չինաստանի օրինական կառավարություն։ Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Թայվանը պաշտոնապես չի հռչակել անկախություն Չինաստանից։ Թայվանի գործընկերները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հայտարարում են «մեկ Չինաստանի» քաղաքականությանը իրենց հավատարմության մասին։ Միաժամանակ նրանք կտրականապես դեմ են ՉԺՀ—ի կողմից ուժի կիրառմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չորս իսրայելցի զինվորական է զոհվել ԱԹՍ-ի հարվածից
հաջորդը
ՖԱՖ-ը պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն