• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

UNIFIL-ին աջակցող երկրները, այդ թվում Հայաստանը, դատապարտել են Լիբանանում խաղաղապահների դեմ հարձակումը

aliq 14:46 | 14.10.2024
aliq 14:46 | 14.10.2024

Լիբանանում տեղակայված ՄԱԿ—ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) 40 երկիր, որոնց թվում է նաեւ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել առաքելության գործունեությունն ու ապահովել Լիբանանում խաղաղապահների անվտանգությունը:

«Որպես Լիբանանում ՄԱԿ—ի ժամանակավոր ուժերի համար ներդրում կատարող երկրներ՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը UNIFIL-ի առաքելությանը եւ գործունեությանը, որի հիմնական նպատակն է կայունություն եւ կայուն խաղաղություն հաստատել Հարավային Լիբանանում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում՝ համաձայն ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:

UNIFIL-ի դերը հատկապես կարևոր ենք համարում տարածաշրջանում սրվող իրավիճակի լույսի ներքո։

Ուստի մենք խստորեն դատապարտում ենք UNIFIL-ի խաղաղապահների վրա վերջին հարձակումները։ Նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն եւ պետք է համարժեք հետաքննվեն:

Մենք հորդորում ենք հակամարտող կողմերին հարգել UNIFIL-ի ներկայությունը, որը պահանջում է մշտապես երաշխավորել նրա անձնակազմի անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրականացնել մանդատը եւ իրենց միջնորդական աշխատանքն ու աջակցել խաղաղությանն ու կայունությանը Լիբանանում եւ ամբողջ տարածաշրջանում»,-ասվում է համատեղ հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ նախօրեին UNIFIL-ը հայտարարել էր, որ երկու իսրայելական տանկեր կոտրել են իրենց դիրքերի դարպասներն ու ներխուժել տարածք, սակայն բողոքարկումից հետո հեռացել են։

Որոշ ժամանակ անց հաղորդվել էր նաեւ խաղաղապահների բազաներից որոշակի հեռավորության վրա արձակված կրակոցների մասին, որից առաջացած ծուխը, ներթափանցելով բազա, վնասել էր խաղաղապահների առողջությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում խաղաղապահների վրա կարող է դիտարկվել որպես ռազմական հանցագործություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՖԱՖ-ը պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը
հաջորդը
Տարոն Աճեմօղլուն՝ 2024-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն