• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփի հանրահավաքի վայրի մոտ կրկին զինված անձ է ձերբակալվել

aliq 16:47 | 14.10.2024
aliq 16:47 | 14.10.2024
Դոնալդ Թրամփ

Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին անցկացվող հանրահավաքի վայրի մոտ ձերբակալվել է զինված տղամարդ, հայտնում է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Կոաչելլայում։

Ըստ Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոյի՝ Լաս Վեգասի 49-ամյա բնակիչ Վամ Միլլերին ձերբակալել են խաչմերուկում տեղակայված անցակետերից մեկում Թրամփի ելույթից մեկ ժամ առաջ։ Նշվում է, որ նա վարել է սեւ ամենագնաց եւ կրել որսորդական հրացան, ատրճանակ եւ ամբողջությամբ լիցքավորված պահեստատուփ։

Իշխանությունները նաեւ նշում են, որ տղամարդն ունեցել է բազմաթիվ անձնագրեր եւ վարորդական վկայականներ:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք—զինամթերք պահելու մեղադրանքով, ապա 5000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրա գործերի քննությունը սկսվել է այս տարվա հունվարի 2-ին։

Իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը չի ազդել Թրամփի կամ հանրահավաքի մասնակիցների անվտանգության վրա:

Տեղի շերիֆը պնդում է, որ սպաները կանխել են Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձը, սակայն միջադեպի վերաբերյալ շատ հարցեր մնում են անպատասխան: Նրա խոսքերով՝ դժվար է նույնիսկ հաստատելը, որ նա սպանության է պատրաստվել։

CBS News-ը, հղում կատարելով դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցչին, հայտնում է, որ առայժմ որևէ նշան չկա, որ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել։

Գաղտնի ծառայությունը եւ ՀԴԲ—ն հայտնել են, որ տեղյակ են ձերբակալության մասին եւ երախտապարտ են տեղի ոստիկանության աշխատակիցներին՝ նշելով, որ միջադեպը չի ազդել Թրամփի անվտանգության վրա:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին հանրահավաքի վայրն ու նախագահ Թրամփի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին հաղորդագրություններին եւ ներկայում վերահսկում ենք իրավիճակն ու լրացուցիչ տեղեկություններ ենք հավաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հարցեր
հաջորդը
Կուրսկից հազարից ավելի բնակիչ է բռնի տեղահանվել. ՌԴ մարդու իրավունքների պաշտպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն