• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեծ Բրիտանիան կասեցրել է Վրաստանի հետ միջնախարարական երկխոսությունը

aliq 14:21 | 15.10.2024
aliq 14:21 | 15.10.2024
Վրաստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները

Միացյալ Թագավորությունը որոշել է կասեցնել Վրաստանի հետ նախարարների մակարդակով 2014-ից գործած Ուորդրոպի երկխոսությունը, չեղարկել բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջեւ եւ կասեցնել կիբերանվտանգությանն ուղղված նոր ծրագիրը։ Այս մասին Interpressnews գործակալությանը հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ 

Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արեւմտամետ կուրսին, եւ կողմերի միջեւ վստահությունը կվերականգնվի։ 

«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը եւ մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ուղի ընտրեց, եւ Թբիլիսիում իմ առաջին ամիսներին ես ստիպված էի պարզաբանել մեր մտահոգությունները դեմոկրատական ​​հետընթացի եւ հակաարեւմտյան  հռետորաբանություն վերաբերյալ։ Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումները, ինչը նաեւ ինձ հնարավորություն կտա վերականգնելու իմ լավատեսությունը»,- ասել է դեսպանը։ 

Դիվանագետի խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի, ինչպես նաեւ արեւմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են այս տարվա վրացական կառավարության գործողությունների պատճառով»:

«Մենք մտահոգվեցինք, երբ խորհրդարանն ընդունեց քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենք՝ չնայած հանրային լայն հակազդեցությանը եւ օրենքը կրկին օրակարգ չվերադարձնելու պարտավորությանը: Մենք հիասթափված էինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել եւ ենթադրել, որ արեւմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը: Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանք»-ը որպես իր նախընտրական ծրագրի խոստում ներկայացրեց ընդդիմադիր կուսակցությունների արգելքը»,- ասել է դեսպան Ուորդը։ 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների կարեւորության մասին՝ հակառակորդներին մեղադրելով երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար։ 

Ընդդիմությունն իր հերթին իշխանություններին մեղադրում է ռուսամետ լինելու համար։ Սրան զուգահեռ ԵՄ երկրները եւ ԱՄՆ-ն մեծ աղմուկ հանած «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից եւ Թբիլիսիի մի շարք այլ որոշումներից հետո սուր քննադատության են ենթարկել վրացական իշխանություններին։ Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի ինտեգրման գործընթացը, իսկ Միացյալ Նահանգները՝ պատժամիջոցներ սահմանել երկրում «ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» դեմ։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղազախստանը պատրաստ է կրկին հարթակ տրամադրելու հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաեւը՝ Խաչատուրյանին
հաջորդը
Պուտինը Պետդումայի հաստատմանն է ուղարկել Հյուսիսային Կորեայի հետ ռազմական դաշինք ենթադրող պայմանագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն