• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը Պետդումայի հաստատմանն է ուղարկել Հյուսիսային Կորեայի հետ ռազմական դաշինք ենթադրող պայմանագիրը

aliq 15:01 | 15.10.2024
aliq 15:01 | 15.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ուղարկել Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեայի) միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը։ Փաստաթուղթը հրապարակված է Դումայի օրենսդրական գործունեության տվյալների բազայում։ 

Օրենքի նախագծին ուղեկցող փաստաթղթերի փաթեթում կա նաեւ պայմանագրի տեքստը, որի 4-րդ կետով նախատեսված է նաեւ ագրեսիայի ենթարկվելու դեպքում փոխադարձ ռազմական օգնության տրամադրման մասին դրույթը, որը ոչ այլ ինչ է, քան ռազմական դաշինքի հաստատման մասին ամրագրում։

«Եթե ​​Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որեւէ պետության կամ մի քանի պետությունների կողմից եւ այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս Կողմն անհապաղ ռազմական եւ այլ օգնություն պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է պայմանագրի հոդվածում։

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի, երբ կողմերը հաստատեն եւ փոխանակեն վավերագրերը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս պայմանագիրը ստորագրել են հունիսի 19-ին ՌԴ նախագահի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ։ 

Ինչպես նշել է հարավկորեական Yonhap գործակալությունը, պայմանագրի ռազմական փոխօգնությանը վերաբերվող 4-րդ հոդվածը գրեթե ամբողջությամբ կրկնում է 1961 թվականի ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ Բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրի 1-ին հոդվածը։ 

Արեւմտյան մամուլը վաղուց է հայտնում, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին հրետանային արկեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմում։ Բացի այդ՝ Հյուսիսային Կորեայից ժամանած ինժեներներն օգնում են Մոսկվային փոխանցած որոշ զինատեսակների կիրառման հարցում, իսկ որոշակի թվով մարտիկներ ուղիղ մասնակցում են ռազմական գործողություններին։ 

Հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան «փաստացի միացել է պատերազմին»։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիան կասեցրել է Վրաստանի հետ միջնախարարական երկխոսությունը
հաջորդը
Ի տարբերություն Արեւմուտքի՝ ՌԴ-ն չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն