• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«3+3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում․ Ֆիդան

aliq 16:08 | 15.10.2024
aliq 16:08 | 15.10.2024

Տարածաշրջանային  «3+3» հարթակի երրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ հորդանանցի գործընկեր Այման ալ-Սաֆեդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

«Մեր երկրում՝ Ստամբուլում, հուսով ենք, որ կանցկացնենք այդ հարթակի երրորդ նիստը, որը տարածաշրջանային պատասխանատվության վառ օրինակ է եւ միտված է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ համագործակցության հաստատմանը։ Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները»,- նշել է Ֆիդանը։ 

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց հարեւան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստը գումարվել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրացական կողմը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում տարածաշրջանային համագործակցության մասին քննարկելու Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է իր տարածքի 20 %-ը։

Հարթակի երկրորդ նիստը արդեն արտգործնախարարների մակարդակով կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը կրկին նույն պատճառաբանությամբ չի մասնակցել նաեւ երկրորդ նիստին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են․ Սիմոնյան
հաջորդը
Բաքուն ու Թեհրանը քննարկել են Ադրբեջանը Նախիջեւանին կապող երկաթուղու ծրագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն