• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շվեյցարիայի խորհրդարանը առաջարկում է Արցախյան հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում գումարել

aliq 14:52 | 16.10.2024
aliq 14:52 | 16.10.2024
տեղահանված արցախցիներ

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը ընդունած որոշմամբ կառավարությանը առաջարկել է հնարավորինս արագ, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում։

Որոշման տեքստում նշվում է, որ նման առաջարկի նպատակն է դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների բաց երկխոսությունը, որը կանցկացվի  միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ բանակցելու համար:

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից` բացառությամբ մի քանի մարդուց, որոնց հնարավոր չի եղել տեղափոխել։ Վախենալով հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացված ցեղասպանության կրկնությունից` պատմականորեն այնտեղ բնակվող բնակչությունը հարկադրված էր իր բնակավայրերը լքել մի քանի օրվա ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր շրջանում տեղ են գտել փաստագրված էթնիկ զտումներ․ համակարգված կերպով ոչնչացվում են հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող եկեղեցիները, վանքերը եւ գերեզմանները կամ վերաիմաստավորվում են կեղծ պատմական փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ։ Չնայած այս լուրջ զարգացումներին` Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու եւ ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու կամքը»,-ասվում է փաստաթղթի տեքստում։

Դրանում նաեւ ներկայացվում է Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որը Ադրբեջանին պարտավորեցրեցնում է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո Արցախից տեղահանված այն անձանց վերադարձը, որոնք նման ցանկություն կհայտնեին։

Հիշատակվում է նաեւ 2024 թվականի մարտի 12-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ էր արվում համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։ Այդ գործընթացի նպատակը պետք է լիներ Արցախի հայերի իրավունքների հարգումը, անվտանգության երաշխավորումը եւ միջազգային հսկողության ներքո իրենց տները վերադառնալու հնարավորություն տալը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մինչ օրս պատասխանատու է միջնորդության համար, աշխարհաքաղաքական լարվածության պատճառով խիստ սահմանափակ է դարձրել գործելու կարողությունները: Սա ընդգծում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու համար բանակցային նոր ձեւաչափի անհրաժեշտությունը»,- ասվում է շվեյցարացի խորհրդականների ընդունած որոշման մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Շվեյցարիան այժմ բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու չեզոք միջնորդի իր ապացուցված դերը՝ հակամարտող կողմերի միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու համար։

«Նման ներգրավվածությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլ նաեւ կամրապնդի նրա դիրքը որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկեր»,- ասվում է որոշման եզրափակիչ հատվածում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարիսը շարունակում է առաջատար դիրքերում մնալ Թրամփի նկատմամբ
հաջորդը
Զելենսկին Ռադայում ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն