• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մասկը երեք ամսվա ընթացքում 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի օգտին քարոզչության համար

aliq 20:50 | 16.10.2024
aliq 20:50 | 16.10.2024

Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում 75 միլիոն դոլար է նվիրաբերել America PAC քաղաքական կազմակերպությանը, որն աջակցում է պետության նախկին ղեկավար, հանրապետական ​​Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում։ DW-ի փոխանցմամբ՝ դա հետեւում է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի (FEC) հոկտեմբերի 16-ին հրապարակած փաստաթղթից։ 

America PAC-ը փոխանցված գումարների զգալի մասը՝ 72 մլն դոլարը, ծախսել է հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հատկանշական է, որ այս երեք ամիսների ընթացքում Մասկը եղել է քաղաքական կազմակերպության միակ դոնորը։

Bloomberg-ը պարզաբանում է, որ գործարարը հիմնադրամի միակ դոնորն է դարձել հուլիսի 3-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։

The Washington Post-ը կազմակերպությունն անվանում է «քաղաքական գործողությունների կոմիտե, որը ձեւավորվել է միլիարդատեր Իլոն Մասկի կողմից՝ Դոնալդ Թրամփի օգտին քարոզչության կազմակերպման համար»:

«America PAC-ը հավանաբար վերածվել է գլխավոր դերակատարի՝ երկրորդ ժամկետի համար Թրամփի պայքարում, հանրապետական թեկնածուի համար հավանաբար իրականացնելով ընտրողների ներգրավման ամենահավակնոտ գործողությունը վերջին շաբաթների ընթացքում»,- գրում է ամերիկյան պարբերականը։ 

Հոկտեմբերի 16-ին Մասկը հայտարարեց, որ մի քանի օրվա ընթացքում «դասախոսությունների շարք» կանցկացնի Փենսիլվանիա նահանգում։ Դրանց մուտքն ազատ է լինելու, սակայն մասնակցելու համար պետք է ստորագրել խնդրագիր America PAC կայքում, որը, ըստ Մասկի, աջակցություն է հայտնում «խոսքի ազատությանը եւ զենք կրելու իրավունքին»։ 

The Guardian-ն էլ նշում է, որ Փենսիլվանիան նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփի եւ նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի համար ամենակարեւոր նահանգներից մեկն է։ 

Պարբերականը նաեւ գրում է, որ 75 միլիոն դոլար նվիրաբերելով՝ Մասկը դարձել է նախագահի հանրապետական ​​թեկնածուի ամենամեծ դոնորներից մեկը։ Մասնավորապես, Մասկի հետ նույն ժամանակահատվածում խաղային բիզնեսի սեփականատեր Միրիամ Ադելսոնն էլ 95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավին։ 

Իր հերթին Reuters գործակալությունը բացատրում է, որ America PAC-ն իր ջանքերը կենտրոնացնում է, այսպես կոչված, տատանվող նահանգներում ընտրողներին մոբիլիզացնելու վրա։ 

Իլոն Մասկը, որը, իր իսկ խոսքերով, նախկինում քվեարկել էր ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության օգտին, հուլիսին՝ Թրամփի դեմ Փենսիլվանիայում մահափորձից հետո, հայտարարեց, որ ընթացիկ ընտրություններում սատարելու է Դոնալդ Թրամփին։ 

 X սոցիալական ցանցի իի էջում միլիարդատերը բազմիցս է ընդգծել, որ հավանություն է տալիս Թրամփի ծրագրերին, մասնավորապես՝ ԱՄՆ սահմանները անօրինական միգրանտներից պաշտպանելու քաղաքականությանը, երկրի ներքին անվտանգության ամրապնդմանն ուղղված նրա միջոցառումներին, ինչպես նաեւ խոսքի ազատության պաշտպանության հարցում նրա դիրքորոշմանը:

Հոկտեմբերի 5-ին Մասկը ելույթ ունեցավ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած Թրամփի հանրահավաքում։

Նշենք, որ դեռ հուլիսին The Wall Street Journal-ը գրել էր, որ Մասկը մտադիր է ամսական մոտ 45 միլիոն դոլար հատկացնելու America PAC-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալժիրը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ են հրավիրել Գազայի հումանիտար դրությունը քննարկելու համար
հաջորդը
ՌԴ բանակի 6 դասալիքի Ֆրանսիան առաջին անգամ ժամանակավոր վիզա է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն