• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, բայց պետք է հարգի միջազգային իրավունքը․ Շոլց

aliq 15:39 | 17.10.2024
aliq 15:39 | 17.10.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու եւ ռազմական պայքար ծավալելու ՀԱՄԱՍ-ի  դեմ, սակայն պետք է հարգի միջազգային իրավունքը։ Այս մասին ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ 

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից եւ պայքարել ռազմական միջոցներով։ Միեւնույն ժամանակ պետք է հարգվեն բոլոր չափանիշերը, ինչպիսիք է միջազգային իրավունքը՝ ապահովելով, որ մարդասիրական օգնությունը հասնի Գազա, որպեսզի պատերազմն ավելի չսրվի»,- ասել է Շոլցը եւ դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։ 

Կանցլերը նաեւ հայտարարել է, որ հակամարտության լուծման միակ ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է, որը, նրա գնահատմամբ, լավ ապագա ունենալու երաշախավորն է։

«Հեռանկարը պարզ է. անհրաժեշտ է երկու պետությունների լուծում, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիները Արեւմտյան ափում եւ Գազայում կարողանան խաղաղ ապրել միմյանց հետ եւ լավ ապագա ունենան,- ասել է Շոլցը, ապա անդրադառնալով Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը՝ նշել,- Իսրայելին աջակցելը նաեւ նշանակում է, որ մենք պետք է շարունակաբար ապահովենք Իսրայելի պաշտպանունակությունը, այդ թվում՝ ռազմական արտադրանքի կամ զենքի մատակարարման միջոցով»։

Ավելի վաղ Bild թերթը հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները մարտից սկսած Իսրայել զենքի արտահանման թույլտվություն չեն տվել՝ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի եւ արտաքին գործերի նախարար  Աննալենա Բարբոկի դիրքորոշման պատճառով։ 

Թերթի տեղեկություններով՝ նշյալ նախարարները արգելափակել են մատակարարումները՝ երաշխիքներ փնտրելով, որ զենքը չի օգտագործվի «ցեղասպանության համար»։ Արդյունքում հրեական պետությունն անցած շաբաթ տրամադրեց նման գրավոր երաշխիքներ, իսկ կանցլերը հայտարարեց զենքի նոր մատակարարումների մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ է արձանագրել ՀՀ-ից ՌԴ ներկրվող արտադրանքում
հաջորդը
Զախարովան իրատեսական է համարում Վրաստանում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին հայտարարությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն