• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զախարովան իրատեսական է համարում Վրաստանում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին հայտարարությունները

aliq 15:59 | 17.10.2024
aliq 15:59 | 17.10.2024

Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու մասին իրատեսական գնահատականներ են տրվում։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով իշխող «Վրացական երազանքի» առաջնորդների այն հայտարարությունները, թե Արեւմուտքը դավադրությունների է դիմում Ուկրաինայից հետո Վրաստանում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար։ 

«Վրաստանի քաղաքացիները, ունենալով 21-րդ դարի առաջին տասնամյակում իրենց հետ պատահածի ողջ փորձը, հասկանում են կատարվածի բուն պատճառը: Սա ամենադաժան արկածն է, որին Արեւմուտքը մղել է այս երկրի այն ժամանակվա ղեկավարությանը։ Այն դառնում է ավելի ակնհայտ, ավելի ցայտուն։ Նոր փաստաթղթեր են հայտնվում։ Նման իրադարձություններ տեղի են ունենում աշխարհի այլ մասերում։ Մարդիկ տեսնում են, թե ինչ եղավ իրենց հետ, որ ազատության, ժողովրդավարության եւ ամեն լավ բանի մասին խոսքերի հետեւում իրականում թաքնված էր իրական վտանգավոր «գայլը», որը նաեւ թունավոր է»,- ասել է Զախարովան։ 

Նրա խոսքերով` պաշտոնական Թբիլիսիի ներկայիս դիրքորոշումը ձեւավորվում է երկրի նախկին նախագահ «Միխայիլ Սաակաշվիլիի հանցավոր արկածախնդրության ըմբռնման հիման վրա»։ 

«Ուստի «երկրորդ ճակատի» վերաբերյալ իրատեսական գնահատականներ են տրվում։ Կարծում եմ, որ ոչ ոք չի ցանկանում ներքաշվել, դառնալ «սակարկության առարկա» ուրիշի խաղում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» առաջնորդները շարունակում են հայտարարել Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու Արեւմուտքի մտադրության մասին։ Մինչդեռ իշխանությունների հակառակորդները եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ շեշտում են, որ դա Կրեմլի հռետորաբանությունն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, բայց պետք է հարգի միջազգային իրավունքը․ Շոլց
հաջորդը
Այս փուլում չհաջողեցինք, սակայն պայքարի ընթացքը շարունակվում է․ Բագրատ սրբազան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն