• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին քննարկումները սադրանք են. Պուտին

aliq 19:08 | 18.10.2024
aliq 19:08 | 18.10.2024
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սադրանք» է անվանել Ուկրաինայի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծման մասին քննարկումները։ Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կբերի Ռուսաստանի «համապատասխան արձագանքին»։

«Սա հերթական սադրանքն է։ Ժամանակակից աշխարհում միջուկային զենք ստեղծելը դժվար չէ։ Չգիտեմ՝ Ուկրաինան ի վիճակի է արդյոք դա անելու հիմա, Ուկրաինայի համար այսօր դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց, ընդհանուր առմամբ, այստեղ մեծ դժվարություններ չկան։ Նման սպառնալիքը համապատասխան արձագանք կառաջացնի Ռուսաստանի Դաշնության կողմից։ Անմիջապես կարող եմ ասել. Ռուսաստանը ոչ մի դեպքում դա թույլ չի տա»,- ասել է Պուտինը BRICS-ի երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուկրաինական իշխանություններին մեղադրել է պատերազմի մեկնարկից առաջ միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մասին բազմաթիվ  հայտարարությունների համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է հետեւել Կիեւի կողմից միջուկային զենք ձեռք բերելուն ուղղված ցանկացած քայլի եւ համոզմունք է հայտնել, որ դա թաքցնելն անհնար է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Բրյուսելում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։ Զրույցի ընթացքում նա նշել է, որ չեն գործում 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի երաշխիքները, որոնց համաձայն՝ Ուկրաինային խոստացվել է տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանություն միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։

«Կա՛մ Ուկրաինան միջուկային զենք կունենա, եւ դա մեզ համար պաշտպանություն կլինի, կա՛մ մենք պետք է ինչ—որ դաշինքի մաս լինենք։ Բացի ՆԱՏՕ-ից՝ այսօր մենք արդյունավետ այլ դաշինքներ չգիտենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ հենց այս ձեւով է հիմնավորել իր տեսակետները Թրամփի հետ զրույցի ընթացքում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստամբուլում կայացել է Միրզոյան-Ֆիդան առանձին հանդիպումը
հաջորդը
Էրդողանն ընդունել է «3+3»-ին մասնակցող ԱԳ նախարարներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն