• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցի ժամանակ սպառնացել է հարվածել Մոսկվային, եթե Ուկրաինայի դեմ հարձակում սկսվի

aliq 17:32 | 21.10.2024
aliq 17:32 | 21.10.2024
Donald Trump

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է Ուկրաինայի վրա հարձակման դեպքում հարվածել Մոսկվային։ Այս մասին Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 18-ին հրապարակված The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

«Ես ասացի. «Վլադիմիր, եթե դու հալածես Ուկրաինային, ես քեզ այնքան ուժգին կհարվածեմ, որ նույնիսկ չես հավատա։ Ես կհարվածեմ հենց գրողի տարած Մոսկվայի կենտրոնին»։ Ես ասացի. «Մենք ընկերներ ենք, ես չեմ ուզում դա անել, բայց ես այլընտրանք չունեմ»»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Թրամփի խոսքով՝ Պուտինն իրեն պատասխանել է «Ոչ մի դեպքում» (No way․ կարող է թարգմանվել նաեւ «ոչ մի կերպ»)։

«Ես ասացի․ «Քեզ այնպիսի հարված կհասցնենք, որ քո գլխից կհեռացնեմ այդ անիծյալ գմբեթները»։ Որովհետեւ, գիտեք, նա ապրում է գմբեթների տակ»,- նշել է Թրամփը։

Հանրապետական թեկնածուն նշել է, որ չի հստակեցրել, թե երբ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել իր զրույցը Պուտինի հետ։ Նա հավելել է, որ «գերազանց հարաբերություններ» է ունեցել Ռուսաստանի նախագահի, ինչպես նաեւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։

Ըստ Թրամփի՝ ե՛ւ Սի Ցզինպինը, ե՛ւ Վլադիմիր Պուտինը գիտեն, որ նա «խենթ է» («fucking crazy»)։

Օգոստոսին Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նախազգուշացրել էր Վլադիմիր Պուտինին, որ «վատ օրեր կգան», եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։ Թրամփի խոսքով՝ սա վերջին անգամն էր, երբ նա խոսել է Պուտինի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը Բաքվին առաջարկել է իր աջակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, իսկ Ալիեւը բողոքում ՀՀ Սահմանադրությունից
հաջորդը
Իրանը բողոքներ է հղել ԱԷՄԳ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին Իսրայելից իր միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների վերաբերյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն