• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եթե ​​Մոսկվայի եւ Փհենյանի գործընկերությունը շարունակվի, Սեուլը միջոցներ կկիրառի

aliq 14:26 | 22.10.2024
aliq 14:26 | 22.10.2024
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ըն

Հարավային Կորեան դիտարկում է Ուկրաինա զենք եւ մասնագետներ ուղարկելու հնարավորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա, ԿԺԴՀ) միջեւ ռազմական համագործակցության խորացման։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Նախագահի գրասենյակի պաշտոնյան նշել է, որ եթե ​​Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական գործընկերությունը շարունակվի, Սեուլն աստիճանաբար միջոցներ կկիրառի։ Հնարավոր սցենարները ներառում են պաշտպանական եւ հարձակողական զինատեսակների փոխանցում Կիեւին։

Հարավային Կորեայի կառավարության մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ բացի այս ամենից՝ դիտարկվում է նաեւ Ուկրաինա ռազմական փորձագետներ ուղարկելու հավանականությունը՝ հյուսիսկորեական զորքերին վերահսկելու համար։ Մասնագետները կվերլուծեն հյուսիսկորեական զորքերի մարտավարությունը եւ կմասնակցեն գերեվարված կորեացիների հարցաքննությանը։

Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։

Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ  ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

Նախօրեին էլ Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտնեց, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ  արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մերձավոր Արեւելքում շարունակվող լարվածության ֆոնին Բլինքենը կրկին ժամանել է Իսրայել
հաջորդը
Ղարաբաղը եղել է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք եւ այդպիսին կա․ Սիմոնյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն