• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրախորհրդարանից Ադրբեջանին հորդորում են ցույց տալ հավատարմությունը մարդու իրավունքներին, իսկ Բաքուն հակադարձում է

aliq 13:04 | 23.10.2024
aliq 13:04 | 23.10.2024
Եվրախորհրդարան

Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ նախօրեին Եվրախորհրդարանում կայացած քննարկմանը հայտարարել է, որ նոյեմբերին Բաքվում սպասվող COP-29-ը Հայաստանի եւ Ադրբեջանի համար խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է, որից կողմերը պետք է օգտվեն, քանի որ տասնամյակների հակամարտության հաղթահարմանը երբեք այսքան մոտ չեն եղել։

Նրա գնահատմամբ՝ հենց COP-29-ի շրջանակում է, որ Երեւանն ու Բաքուն ունեն լավ հնարավորություն խաղաղությանն իրենց հավատարմությունը ցուցադրելու եւ պայմանագիր կնքելու համար։

Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված դրությանը՝ հիմնական զեկուցողն ընդգծել է, որ կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի առաջնորդները եւ միջազգային կլիմայական հանրությունը, որոնք քննարկելու են  գլոբալ կլիմայական օրակարգը, որի հետ մեկտեղ աշխարհի ուշադրությունը հրավիրվելու է հյուրընկալող երկրի վրա։

«COP 29-ը Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է՝ ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։ Այն հնարավորություն է՝ հակադարձելու նախորդ տարվանից առկա մտահոգիչ այն միտմանը, որ քաղաքացիական հասարակության համար հնարավորությունները գնալով նվազում են, իսկ անկախ լրատվամիջոցների եւ այլախոհների վրա ճնշումներն ուժգնանում են»,- նշել է Շմիդը՝ հավելելով, որ ամառվա սկզբից աճել է նաեւ կամայական ձերբակալությունների թիվը։

Հաջորդիվ եվրահանձնակատարը խոսել է ադրբեջանական բանտերում իրականացվող խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ դրանց մասին յուրաքանչյուր հաղորդում պատշաճ եւ անաչառ քննության պետք է ենթարկվի։

Սպասվում է, որ Եվրախորհրդարանում Ադրբեջանի հետ կապված հարցերով քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 24-ին։

Այսօր արդեն Շմիդի հայտարարություններին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ դրանք որակելով «անհիմն եւ կողմնակալ»։

Հաջիզադեն հայտարարության մեջ նախ պնդել է, որ Շմիդի հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) կողմից, եւ հավելել, որ այն «լիովին կտրված է իրականությունից եւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական անհաջող փորձ է»։

Նրա խոսքերով՝ այն պնդումը, որ Ադրբեջանի որոշ քաղաքացիներ հետապնդվում են իրենց քաղաքական համոզմունքների կամ հայացքների պատճառով, կամ որպես լրագրող կամ մարդու իրավունքների պաշտպան ներկայացող անձանց դեմ իրականացվող ​​քրեական դատավարություններն ունեն քաղաքական դրդապատճառներ, սկզբունքորեն սխալ է:

«Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գրեթե 30 տարի տեւած ագրեսիայի նկատմամբ Եվրամիության համապատասխան կառույցների լիակատար անտեղյակության եւ անտարբերության, ԵՄ որոշ երկրներում մարդու իրավունքների ոլորտում համակարգային խնդիրների, աճող իսլամաֆոբիայի եւ նողկալի նեոգաղութատիրական քաղաքականության, «Դեղին բաճկոնների» ելույթների ժամանակ քաղաքական հետապնդումների հետեւանքով բանտերում մարդկանց մահվան, ինչպես նաեւ Նոր Կալեդոնիայում եւ այլ անդրծովյան տիրույթներում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած արյունահեղության լույսի ներքո եվրահանձնակատարը բարոյական իրավունք չունի խոսելու Ադրբեջանում մարդու իրավուքների հետ կապված խնդիրներից եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությանն ուղղված ջանքերից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարության տեքստում։

Նա նաեւ նշել է, որ COP-29-ը կլիմայական հարթակից քաղաքականի ձեւափոխելու փորձերը ցուցադրել են «որոշ եվրոպացի պաշտոնյաների իրական դեմքը»։

«Մենք կոչ ենք անում Եվրախորհրդարանին եւ առհասարակ ԵՄ-ին հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է Հաջիզադեի հայտարարությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
հաջորդը
էներգետիկ օբյեկտների վրա փոխադարձ հարձակումների դադարեցումը կարող է նպաստել խաղաղությանը․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն