• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ի եւ Չինաստանի ղեկավարները երկար ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

aliq 14:19 | 23.10.2024
aliq 14:19 | 23.10.2024
Վլադիմիր Պուտին եւ Սի Ցզինպին

Կազանում երեքշաբթի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ։ Հաղորդվում է, որ  բանակցությունները տեւել են մոտ մեկ ժամ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել նաեւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները խոսել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Պեսկովն ասել է. «Նրանք անդրադարձել են «հավաքական Արեւմուտքին»։ Փաստն այն է, որ ոտնձգության են ենթարկվում ե՛ւ մեր, ե՛ւ Չինաստանի շահերը»։

«Աշխարհը խոր փոփոխություններ է կրում, եւ միջազգային իրավիճակը քաոսային է»,- Կազանում Պուտինին ասել է Սին՝ հավելելով, որ գնահատում է իրենց երկրների միջեւ «խոր բարեկամությունը»: Նա նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները «կարեւոր ներդրում են ունեցել միջազգային հավասարության եւ արդարության պահպանման գործում»:

Պուտինն էլ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է ավելի մեծացնելու միջազգային հարթակներում Պեկինի հետ համակարգումը։ Նա նշել է, որ ռուս-չինական հարաբերություններն իրենց բնույթով պատեհապաշտական ​​չեն եւ դարձել են ժամանակակից աշխարհում փոխգործակցության կառուցման մոդել։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Մոսկվան ու Պեկինը առավել ջերմ հարաբերություններ են հաստատել։ Ռուսաստանի եւ Չինաստանի շփումները անհանգստություն են առաջացնում Արեւմուտքում, քանի որ այս երկու պետություններն էլ ձգտում են ընդլայնելու իրենց գլոբալ ազդեցությունը, նշում է AFP գործակալությունը։

Reuters-ն էլ իր հերթին հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը հայտարարել էր, որ ժողովրդավարական երկրներն այժմ բախվում են այնպիսի ավտորիտար երկրների մարտահրավերներին, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
էներգետիկ օբյեկտների վրա փոխադարձ հարձակումների դադարեցումը կարող է նպաստել խաղաղությանը․ Զելենսկի
հաջորդը
Իսրայելը Իրանին պետք է արձագանքի այնպես, որ չհանգեցնի հետագա էսկալացիայի․ Բլինքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն