• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը Իրանին պետք է արձագանքի այնպես, որ չհանգեցնի հետագա էսկալացիայի․ Բլինքեն

aliq 15:36 | 23.10.2024
aliq 15:36 | 23.10.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է անում Իրանին պատասխան հարվածներ հասցնել այնպես, որ հնարավոր լինի կանխել Մերձավոր Արեւելքում լարվածության սրումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելից Սաուդյան Արաբիա ուղեւորվելուց առաջ։

«Շատ կարեւոր է, որ Իսրայելը արձագանքի այնպես, որ չհանգեցնի հետագա էսկալացիայի։ Չնայած տեղի ունեցողին՝ տարածաշրջանում առկա է եզակի հնարավորություն՝ բոլորովին այլ ուղղությամբ շարժվելու համար, որը ներառում է կայուն ճանապարհ դեպի Իսրայելի անվտանգություն եւ իր տեղը տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիան կարող է լինել այս գործընթացի կենտրոնում, որը ներառում է Իսրայելի հետ հարաբերությունների պոտենցիալ կարգավորումը»,- մեջբերում է Agence France-Presse-ը նրա խոսքերը:

Խոսելով հոկտեմբերի 16-ին իսրայելցի զինվորականների կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանության մասին՝ Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ «այժմ ժամանակն է այդ հաջողությունները վերածել երկարաժամկետ ու ռազմավարական հաջողության»։

Ըստ Բլինքենի, որին այս անգամ մեջբերում է Reuters-ը՝ հրեական պետությանը «մնում էր երկու գործողություն․ տուն բերել պատանդներին եւ ավարտել պատերազմը՝ հասկանալով, թե ինչ է լինելու հետագայում»։

Հիշեցնենք, որ պետքարտուղարը երկուշաբթի ժամանել էր Իսրայել, որը նրա 11-րդ ուղեւորությունն էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո։

BBC-ի գնահատմամբ՝ նախորդ շաբաթ Սինվարի սպանությունից հետո Բլինքենի այցը Մերձավոր Արեւելքում հրադադարի հասնելու Վաշինգտոնի առաջին խոշոր փորձն է եւ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ վերջինը, որի արդյունքներից կախված կլինի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քաղաքականությունը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Բլինքենն ընդգծել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության, Գազայում հակամարտությունը դադարեցնելու եւ «մշտական ​​անվտանգության» ապահովման հարցում «Իսրայելի հաջող գործողությունների արդյունքներից օգուտներ քաղելու» անհրաժեշտությունը:

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Բլինքենը հանդիպմանն ընդգծել է Գազա մատակարարվող մարդասիրական բեռների քանակի ավելացման անհրաժեշտությունը։

Բլինքենն ու Նեթանյահուն քննարկել են նաեւ Լիբանանում տիրող իրավիճակը եւ «Իրանի ու նրա դաշնակիցների կողմից հետագա տարածաշրջանային ագրեսիան զսպելու անհրաժեշտությունը»:

ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ Լիբանան է ուղեւորվել ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոհշտեյնը, որն ուսումնասիրում է  Իսրայելի եւ շիայական «Հեզբոլլահի» միջեւ հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները։

Հայտնի է, որ բանագնացը Բեյրութում բանակցություններ է վարել լիբանանցի պաշտոնյաների հետ հնարավոր զինադադարի պայմանների շուրջ։ Իսրայելը պահանջում է ավելի կոշտ պայմաններ, քան համաձայնեցված էին 2006 թվականին «Հեզբոլլահի» հետ վերջին խոշոր պատերազմից հետո: Այդ հակամարտությունն ավարտվեց ՄԱԿ-ի բանաձեւի ընդունմամբ, որն արգելում էր զինված խմբավորումներին, մասնավորապես` «Հեզբոլլահին», տեղակայվել սահմանամերձ շրջաններում։

Ըստ Հոհշտեյնի` ո’չ «Հեզբոլլահը», ո’չ Իսրայելը պատշաճ կերպով չեն կատարել 2006-ի բանաձեւի պահանջները, եւ դա բավարար չի լինի, որ երկու կողմերն էլ պարտավորություն վերցնեն դա իրականացնելու համար։ Բանագնացի խոսքերով՝ Վաշինգտոնը փորձում է պարզել, թե էլ ինչ է պետք անել կայուն զինադադարը ապահովելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ի եւ Չինաստանի ղեկավարները երկար ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը
հաջորդը
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի բնակչությունը նվազել է 8 միլիոնով․ ՄԱԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն