• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրախորհրդարանը աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

aliq 18:51 | 24.10.2024
aliq 18:51 | 24.10.2024
Եվրախորհրդարան

Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ եւ 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ նշելով, որ այն անդրադառնում է Ադրբեջանում առկա եւ միջազգային հարաբերություններում այդ պետության ստեղծած բոլոր հիմնական խնդիրներին:

Բանաձևով Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա—Աթայի հռչակագրի: Վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, Ադրբեջանին կոչ է անում  միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ընդգծում, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ—ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառելու Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ:

Եվրախորհրդարանը պնդում է, որ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ պետք է կնքվի միայն այդ երկրում իրավական բարեփոխումների իրականացման եւ մարդու իրավունքների վիճակի բարելավման, ինչպես նաեւ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում ազնվորեն ներգրավվելու՝ Ադրբեջանի պատրաստակամության պայմանով:

Բանաձեւը նաեւ կոչ է անում ԵՄ գործադիր մարմիններին դադարեցնել ապավինել ադրբեջանական գազին որպես այլընտրանք, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրում այն մտահոգությունների վրա, ըստ որոնց՝ Ադրբեջանից ԵՄ արտահանվող գազը կարող է լինել նաեւ ռուսական ծագման:

Փաստաթղթում արցախահայերի բռնի տեղահանումը ուղղակիորեն կոչվում է էթնիկ զտում:

Եվրախորհրդարանը վերահաստատում է իր կոչը ԵՄ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են թույլ տվել, ինչպես նաեւ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաների հասցեին վիրավորական կամ սպառնալից հայտարարություններ են հնչեցրել. այս կապակցությամբ բանաձեւը նաեւ պահանջում է նախ արգելել ադրբեջանցի այդ պաշտոնյաների մուտքը ԵՄ հաստատությունների շենքեր:

Փաստաթղթում ԵՄ խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) գործունեությանը եւ ընդգծում նրա կարեւոր դերը: Վերահաստատում է իր մտահոգությունը՝ կապված EUMA-ի դեմ Ադրբեջանից զրպարտչական արշավներին, կոչ էանում EUMA-ին շարունակել ուշադիր հետեւել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին եւ ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, ինչպես նաեւ կոչ է անում ԵՄ—ին եւ նրա անդամ պետություններին ուժեղացնել EUMA-ի մանդատը, մեծացնել դրա չափը եւ երկարացնել դրա տեւողությունը:

Եվրախորհրդարանը համարում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անհամատեղելի է այդ երկրում COP29 համաժողովի անցկացման հետ եւ կոչ է անում ԵՄ անդամ պետություններին անել հնարավորը, որ ՄԱԿ—ի Կլիմայի փոփոխության համաժողովները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշներն այդքան ցածր են:

Բանաձեւն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում խոսքի, մամուլի ազատության գրեթե ամբողջական բացակայությանը եւ գրաքննությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ ավելի քան 320 վճիռների պահանջների չկատարված կամ թերակատար մնալուն, ավելի քան 300 քաղբանտարկյալների եւ 23 հայ ռազմագերիների առկայությանն ու այլախոհների հետապնդմանը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Եվրոպայում պաշտոնյաներին եւ ընտրված ներկայացուցիչներին կաշառելու համակարգված քաղաքականությանը՝ «խավիարային դիվանագիտությանը»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կազանում կայացել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. լրացված
հաջորդը
ՀՀ-ն չի համաձայնել իր տարածքում հաղորդակցության ուղիների ապահովումը զիջել այլ երկրի. Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն