• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դա մեր գործն է․ Պուտինը՝ հյուսիսկորեացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին

aliq 13:32 | 25.10.2024
aliq 13:32 | 25.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության նպատակով Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինվորականներ ուղարկելու մասին լուրերը։

NBC News-ի թղթակիցը, հղում կատարելով Հյուսիսային Կորեայի զինվորների ներկայությունը փաստող արբանյակային լուսանկարներին, Պուտինին հարցրել էր նրանց նպատակների մասին եւ հետաքրքրվել, թե արդյոք դա Ուկրաինայում ընթացող պատերազմը հետագայում էլ ավելի չի սրի։

«Լուսանկարները լուրջ բան են։ Եթե կան լուսանկարներ, ուրեմն ինչ-որ բան են արտացոլում»,- ի պատասխան ասել էր Պուտինը եւ նշել, որ Պետդուման արդեն վավերացրել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, որտեղ կա փոխադարձ ռազմական օգնության մասին հոդված։

«Մենք երբեք չենք կասկածել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը լուրջ է վերաբերվում մեր պայմանավորվածություններին։ Բայց թե ինչ եւ ինչպես կանենք, դա արդեն մեր գործն է այս հոդվածի շրջանակում»,- նշել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։

Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ  ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

Հոկտեմբերի 21-ին Կորեայի արտգործնախարարությունն էլ հայտնեց, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի՝ վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը:

Նախօրեին էլ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը հայտարարեց, որ Վաշինգտոնը տեղեկություններ ունի Հյուսիսային Կորեայի՝ Ռուսաստանում զինվորականների ներկայության վերաբերյալ՝ նշելով, որ իրեն հասանելի չէ տեղեկություն նրանց առաջադրանքների մասին։

«Կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեայի զինվորականներ կան Ռուսաստանում: Ի՞նչ կոնկրետ են նրանք անում այնտեղ։ Դա առայժմ պարզ չէ։ Մեզ անհրաժեշտ է այս ամենի մեջ հստակություն մտցնել»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։

BRICS-ի աշխատանքների եզրափակիչ օրը հավաքվածների առաջ ելույթ ունեցավ նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա կոչ արեց բոլոր ընթացիկ ռազմական հակամարտությունները, ներառյալ Ուկրաինան եւ Մերձավոր Արեւելքը, շուտափույթ կարգավորել ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան՝ պահպանելով իրավունքի գերակայության եւ բոլոր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կահիրեում եւ Դոհայում վերսկսվում են Գազայի հրադադարի շուրջ բանակցությունները
հաջորդը
ՌԴ-ն Եմենի հութիներին արբանյակային պատկերներ է տրամադրել առեւտրական նավերին հարվածելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն