• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ալիք Մեդիա Վրաստանի» անդրադարձը Ախալքալաքում տիրող նախընտրական տրամադրություններին

aliq 08:48 | 26.10.2024
aliq 08:48 | 26.10.2024
Ախալքալաք
Լուսանկարը՝ AliQ Media Georgia-ի

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաշված ժամեր են մնացել։ Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար շատ կարեւոր ու վճռորոշ են լինելու։ Ընտրությունների կարեւորությունը մի քանի գործոններով են պայմանավորված։

Նախ` մինչ ընտրությունները բազում փոփոխություններ կատարվեցին, փոխվեց Ընտրական օրենսգրքի մի քանի կետ։ Առաջին անգամ Վրաստանի քաղաքացիները կընտրեն լրիվ համամասնական ընտրակարգով, բնակիչների 90 տոկոսից ավելին՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ փոփոխություններ եւս կան, որոնց մասին բազմիցս գրել է «Ալիք Մեդիա»-ն։

Հոկտեմբերի 25-ին երկրի ամբողջ տարածքում ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ, իսկ թե ինչ տրամադրություններ են իշխում Ախալքալաքում, դրա մասին խոսեցին մեր զրուցակիցները։

«Ընտրություններին գնալու եմ, գիտեմ, որ պարտադիր է մասնակցելը։ Որոշ կուսակցությունների գործունեությանը ծանոթ եմ, իսկ ոմանց ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ լսել։ Ցանկալի կլիներ, որ բացի իշխող կուսակցությունից՝ մնացածներն էլ ակտիվ  լինեին մեր մունիցիպալիտետում։ Հիմնականում համոզված են լինում, որ մեզ մոտ իշխող կուսակցությանն են աջակցում բոլորը, դրա համար գալիս են, մի երկու պաստառ փակցնում ու վերջ»,- ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակչի համոզմամբ` ընտրություններին քաղաքացիները մեծ ակտիվությամբ են մասնակցում, բայց թե որքանով են վստահ, որ դրանք չեն կեղծվի, հստակ չգիտի․

«Այս ընտրությունները էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով են անցկացվելու, Հայաստանում էլ են գործածվել այս տեխնոլոգիաները։ Կարծում եմ` բավականին վստահելի են։ Սակայն իմ շուրջը շատերից եմ լսել, որ ընտրությունները կարելի է անգամ նման տեխնոլոգիաների կիրառմամբ կեղծել, եւ այնքան էլ չեն վստահում, բայց իրենց ձայնը տալու համար մեծ մասը գնալու է»։

Ախալքալաքից մեծ քաղաքներ մեկնած ուսանողները հիմա մունիցիպալիտետում չեն, բայց ոմանք որոշել են գալ եւ քվեարկել։ Արփինե Մարտիրոսյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ ընտրություններին որպես դիտորդ է մասնակցելու։

«Այս տարի առաջին անգամ եմ մասնակցելու ընտրություններին, բայց միայն ձայն տալու համար երեւի չգայի Թբիլիսիից. երբ գրանցվեցի նաեւ որպես դիտորդ,  շատ ուրախացա, որ նաեւ ընտրություններին կկարողանամ մասնակցել։ Միանշանակ բոլորին կոչ եմ անում գնալ ընտրության»,- ասաց ուսանողուհին։

Տաթեւ Խոցանյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նուրհան պատրիարքի լռությունը նույնիսկ Թուրքիայի դեմ դատը շահելուց հետո
հաջորդը
Մառնեուլիի շրջանի հայ բնակչությունը՝ ընտրություններից իր սպասելիքների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն