• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրացական ընդդիմությունը չի ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները

aliq 10:47 | 27.10.2024
aliq 10:47 | 27.10.2024
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները

Վրաստանի արեւմտամետ ընդդիմությունը չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները՝ դրանք անվանելով «գողացված ընտրություններ»:

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան ասել է, որ մեծ տարբերությամբ ընդդիմությունն է հաղթել. կոալիցիան «չի ճանաչում գողացված ընտրությունների արդյունքները»։

«ԿԸՀ-ն կատարեց Իվանիշվիլիի կեղտոտ հրամանը եւ հրապարակեց այն արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ օլիգարխը գողացել է վրաց ժողովրդի հաղթանակը եւ դրանով իսկ գողացել է եվրոպական ապագան։ Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում գողացված եւ առեւանգված ընտրությունների արդյունքները։ Մենք չենք պատրաստվում ճանաչելու այս գողացված եւ առեւանգված արդյունքը»,- ասել է Բոկուչավան:

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը եւս չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Այս մասին ճեպազրույցում ասել է կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան։

«Մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, ընտրությունները գողացել են, Վրաստանում տեղի է ունեցել իշխանության յուրացում, սա սահմանադրական հեղաշրջում է, «Վրացական երազանք»-ը սահմանադրական հեղաշրջման հեղինակն է, եւ «Վրացական երազանք»-ն օրենսդրությամբ նախատեսված կարգով պետք է պատասխան տա սրա համար, սակայն մինչ դա տեղի կունենա, «Վրացական երազանք»-ը պետք է ճանաչի ընդդիմության հաղթանակը»,- ասել է Գվարամիան:

«Վրաստանի համար» կուսակցության անդամներից Նաթիա Մեզվրիշվիլին ճեպազրույցում խոսել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված համակարգային խախտումների մասին։ Ըստ նրա՝ հենց այդ խախտումներն են, որ հարցականներ են առաջացնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Մեզրվիշվիլիի խոսքերով՝ իրենք կսպասեն ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հրապարակմանը, իսկ մինչ այդ գիշերվա ընթացքում կաշխատեն այդ խախտումների մասին ապացույցները տրամադրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներին։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն exit poll-ի հայտարարությունից հետո ասել է, որ Վրաստանում ավարտվել է Բիձինա Իվանիշվիլիի կլեպտոկրատական ​​իշխանությունը, եւ վրաց հասարակությունը վերջ է տվել դրան։

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» ունի 52,97 % քվե
հաջորդը
Հոկտեմբերի 27-ը շուռ տվեց Հայաստանի պատմության ընթացքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն