• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրացական ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը հրաժարվեց մանդատներից

aliq 09:58 | 28.10.2024
aliq 09:58 | 28.10.2024
Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը

Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը հրաժարվում է պատգամավորական մանդատներից եւ ընտրությունների արդյունքները հայտարարում «կեղծված եւ ոչ լեգիտիմ»։ Այս մասին հայտարարություն է տարածել նրանց նախընտրական ցուցակի առաջին համարը՝ Նանա Մալաշխիան։

«Մենք բոլորս միասին ասում ենք, որ այս ընտրությունները կեղծված են, իսկ արդյունքները՝ ոչ լեգիտիմ, մենք չենք պատրաստվում լեգիտիմացնելու վրաց ժողովրդից գողացված ձայները, մենք հրաժարվում ենք մեր իսկ պատգամավորական մանդատներից։

Ես՝ ցուցակի առաջին համար Նանա Մալաշխիան, մտել եմ քաղաքականություն գաղափարների եւ այս երկրի շահերը պաշտպանելու համար։ Դրա համար ես այսօր հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից»,- ասել է Մալաշխիան:

Մինչ այդ կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան ասել էր, որ իրենց միավորումը ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ ծրագրում է պաշտպանել ընտրություններում ստացած ձայները։ Գվարամիան նշել էր, որ իրենք սերտ կապի մեջ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ եւ ծրագրում են օրվա ընթացքում կրկին հանդիպել նրա հետ։

ԿՀԸ-ի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 53,92 տոկոսը, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները՝ ընդհանուր առմամբ 37,786 տոկոսը։

  1. «Վրացական երազանք»՝ 53,92 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,037 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 8,814 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 7,771 տոկոս:

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանն ու Ալիեւը շնորհավորել են Կոբախիձեին ընտրություններում հաղթանակի առիթով
հաջորդը
Զուրաբիշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն