• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը կկասեցվի, եթե URNWA-ի գործունեությունն արգելվի

aliq 16:02 | 28.10.2024
aliq 16:02 | 28.10.2024

ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե երկրի խորհրդարանը՝ Քնեսեթը, ընդունի «ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալության» (UNRWA) հետ հարաբերությունները խզելու մասին օրինագիծը։ Հայտնում է իսրայելական Ynet հարթակը՝ հղում կատարելով իսրայելցի դիվանագետներին, որոնք նշել են, որ նման որոշումը կտրականապես կհակասի ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Այսօր Քնեսեթում քննարկման է դրվելու երկու օրինագիծ, որոնցից առաջինով UNRWA-ն կարող է համարվել «ահաբեկչական կազմակերպություն», իսկ երկրորդով կարգելվի կազմակերպության գործունեությունը Իսրայելի տարածքում։

Օրենքների նախագծերը մշակվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը UNRWA-ի մի քանի աշխատակիցների ենթադրյալ մասնակցության մասին հրապարակված տեղեկությունների պատճառով:

Իսրայելական Ynet հարթակը աղբյուրներին հղումով գրում է, որ Վաշինգտոնը ընդդիմադիր կուսակցությունների վրա ճնշումներ է գործադրում՝ օրինագծին դեմ արտահայտվելու համար, սակայն մինչ այժմ նման փորձերը ապարդյուն են անցել։ Հաղորդվում է, որ երկրի առանցքային ընդդիմադիր գործիչներ Յաիր Լապիդը, Ավիգդոր Լիբերմանը եւ Բենի Գանցը մերժել են ԱՄՆ-ի խնդրանքը:

Քնեսեթի մի քանի օրենսդիրներ էլ Fox News-ին հետ զրույցում նշել են, որ Իսրայելի օրենսդրությանը միջամտելու Վաշինգտոնի փորձերը համարվում են կարմիր գիծ:

Իսրայելում UNRWA-ի գործունեությունն արգելող օրինագծին դեմ են արտահայտվել նաեւ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ճապոնիան։ Այս երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության տեքստում նշվում է․ «UNRWA-ն ապահովում է անհրաժեշտ ու կյանքեր փրկող մարդասիրական օգնությունը, ինչպես նաեւ պաղեստինցի փախստականների համար մատուցում բազային ծառայություններ Գազայում, Արեւելյան Երուսաղեմում, Արեւմտյան ափում եւ ամբողջ տարածաշրջանում։ Գազայում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափում առանց դրա աշխատանքի՝ նման օգնության եւ ծառայությունների տրամադրման, ներառյալ կրթությունը, առողջապահությունը եւ վառելիքի բաշխումը մեծ դժվարություններ կունենար, եթե ընդհանրապես հնարավոր լիներ դրանք իրականացնել, ինչը կործանարար հետեւանքներ կունենար առանց այն էլ կրիտիկական եւ արագ վատթարացող իրադրության պայմաններում, հատկապես Գազայի հյուսիսային հատվածում»։

Բացի այդ՝ առանձին հայտարարությունով է հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը՝ Իսրայելի կառավարությանը կոչ անելով «հավատարիմ մնալ ստանձնած միջազգային պարտավորություններին, պահպանել UNRWA-ի արտոնություններն ու անձեռնմխելիությունը եւ բոլոր ձեւերով իրագործել լիարժեք, արագ, անվտանգ եւ անսահմանափակ մարդասիրական օգնության ապահովման իր պարտականությունները, ինչպես նաեւ տրամադրել քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ բազային ծառայությունները»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանում առկա իրավիճակը կքննարկվի ԵՄ խորհրդում․ Միշել
հաջորդը
ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խաթարումը՝ դրսեւորված Իրանի դեմ իսրայելական հարձակումով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն