• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թբիլիսի այցի ընթացքում Օրբանը ԵՄ-ն չի ներկայացնի․ Բորել

aliq 18:47 | 28.10.2024
aliq 18:47 | 28.10.2024
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 28-29-ին Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում ինչ էլ ասի, նա չի ներկայացնում Եվրամիությունը, իսպանական ռադիոյի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը:

«Օրբանն այսօր մեկնում է Վրաստան […], անկասկած, ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը։ Ինչ էլ ասի Օրբանը Վրաստան այցի ժամանակ, նա չի ներկայացնում Եվրամիությունը»,- ասել է Բորելը։

Նույնն է ասել նաեւ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը:

Այսպիսով, վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան եւ «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:

  1. «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Հեղինակ` Նորայր Միսկարյան 

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բալասանյանականները հրաժարվեցին Գյումրին ղեկավարելուց
հաջորդը
ՀՀ-ն օկուպացված տարածքները պետք է հետ բերի ոչ ռազմական ճանապարհով․ ԶՈՒ ԳՇ պետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն