• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի խորհրդարանը արգելեց UNRWA-ի գործունեությունը, ինչը կարող է սովի մատնել պաղեստինցիներին

aliq 11:27 | 29.10.2024
aliq 11:27 | 29.10.2024
Պաղեստինցիները Գազայում սպասում են UNRWA-ի օգնությանը
Լուսանկարը՝ The Times of Israel-ի

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթը) երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ հաստատել է երկու օրինագիծ, որոնք արգելում են ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալության (UNRWA) գործունեությունը երկրի տարածքում։ Այս մասին հայտնում են Kan ռադիոն եւ The Times of Israel-ը։ 

Ընդունված օրենքներից մեկը փաստացի դադարեցնում է գործակալության աշխատանքը Գազայի հատվածում, Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում, իսկ մյուսը արգելում է իսրայելցի պաշտոնյաներին եւ պետական ​​կառույցներին կապեր հաստատել UNRWA-ի հետ: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր, հայտնում են լրատվականները։

UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազզարինին օրենքի ընդունումից հետո հայտարարել է, որ Քնեսեթի քվեարկությունը «վտանգավոր նախադեպ է ստեղծում», հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ խախտում է Իսրայելի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Գործակալությունը նաեւ նշում է, որ օրենքը կխորացնի պաղեստինցիների տառապանքը, «հատկապես Գազայի հատվածում, որտեղ մարդիկ ավելի քան մեկ տարի ապրում են իրական դժոխքի մեջ»։ 

Լազզարինին նաեւ ընդգծել է, որ Քնեսեթի որոշումը «UNRWA-ի վարկաբեկման շարունակվող արշավի վերջին քայլն է», որը «կհանգեցնի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված հակամարտությունների կարգավորման բազմակողմ մեխանիզմի թուլացմանը»։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Քնեսեթի կողմից UNRWA-ն արգելող օրինագծի ընդունումը «ԱՄՆ օրենսդրության համաձայն կարող է հետեւանքներ ունենալ», քանի որ ԱՄՆ-ում օրենքով արգելված է հարձակողական զենք փոխանցել այն երկրներին, որոնք արգելափակում են մարդասիրական օգնության մատակարարումը։ Միլլերը ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ օգնություն մատակարարելու համար պատասխանատու գլխավոր գործակալությանն արգելելը կարող է հանգեցնել Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցության սահմանափակմանը: 

Նշելով, որ UNRWA-ն այժմ Գազայում մարդասիրական օգնության մատակարարման համար անփոխարինելի դեր է կատարում, Միլլերն ընդգծել է․ «Եթե UNRWA-ն հեռանա, ապա կտեսնենք, որ քաղաքացիական անձանց, ներառյալ երեխաների ու նորածինների համար հասանելի չեն լինի սնունդը, ջուրը, դեղորայքը, որոնք նրանց պետք են կյանքի համար։ Մենք սա անընդունելի ենք համարում»։ 

Պետքարտուղարության խոսնակը հաջորդիվ նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Իսրայելի կառավարությանը դադարեցնել այս օրենսդրության կյանքի կոչումը։ «Կոչ ենք անում ընդհանրապես չընդունել այդ օրենքը եւ հետագա քայլերը դիտարկում ենք՝ կախված առաջիկա օրերին տեղի ունեցող զարգացումներից»։

Նման օրենք ընդունելուց հրաժարվելու կոչ նախօրեին համատեղ հայտարարությամբ հնչեցրել էին նաեւ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարությունները։ Հատարարության մեջ ընդգծվում էր, որ «UNRWA-ն ապահովում է անհրաժեշտ ու կյանքեր փրկող մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ պաղեստինցի փախստականների համար մատուցում բազային ծառայություններ», հետեւաբար առանց գործակալության նման գործունեության «կործանարար հետեւանքներ կառաջանան առանց այն էլ կրիտիկական եւ արագ վատթարացող իրադրության պայմաններում, ինչպիսին Գազայի հյուսիսում է»։

Հոկտեմբերի սկզբին Քնեսեթի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնաժողովը հաստատել էր Իսրայելի տարածքում UNRWA-ի գործունեությունը արգելող օրենքի նախագիծը, որը մշակվել էր այն տեղեկության հիման վրա, որ կազմակերպության աշխատակիցները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման հետ մասնակցել են Իսրայելի դեմ հարձակումներին։ 

Բացի այդ՝ իսրայելական կողմը մշտապես պնդել է, որ UNRWA-ի շատ աշխատակիցներ միաժամանակ մասնակցում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի գործունեությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարան հետեւում է Երեւանի եւ Բաքվի խաղաղության հասնելու անկեղծ ջանքերին․ Էրդողան
հաջորդը
ԱՄՆ-ը միանում է Վրաստանում ընտրությունների խախտումների արդար հետաքննության կոչերին․ Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն