• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը միանում է Վրաստանում ընտրությունների խախտումների արդար հետաքննության կոչերին․ Միլլեր

aliq 12:00 | 29.10.2024
aliq 12:00 | 29.10.2024
m_miller

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Վրաստանում անցկացված ընտրություններին։ Պետքարտուղարությունում հրավիրված ասուլիսը Միլլերը սկսել է Վրաստանի մասին հայտարարությամբ եւ իշխանություններին կոչ է արել հետաքննել ընտրությունների ընթացքում նկատված խախտումները։

Միլլերի կարծիքով՝ ձայների գնումը եւ ընտրողներին ահաբեկումը խաթարում են արդար արդյունքների նկատմամբ վստահությունը:

«Շաբաթ օրը վրաց ժողովուրդը գնաց ընտրությունների, որոնք բնութագրվում էին իշխող թիմի կողմից հանրային ռեսուրսների անբարեխիղճ օգտագործմամբ, ձայների գնմամբ եւ ընտրողներին ահաբեկմամբ։ Սա նպաստեց անհավասար պայմանների ստեղծմանը եւ խաթարեց հասարակության ու միջազգային վստահությունն արդար արդյունքների հնարավորության նկատմամբ: Մենք միանում ենք տեղական եւ միջազգային դիտորդների՝ ընտրություններին առնչվող խախտումների ամբողջական հետաքննության կոչերին։ Նաեւ կոչ ենք անում հարգել խաղաղ հավաքների եւ արտահայտվելու հիմնարար ազատությունները։

Մենք հորդորում ենք Վրաստանի կառավարության ներկայացուցիչներին մտածել եվրատլանտյան հանրության հետ իրենց ցանկացած հարաբերության մասին, այլ ոչ թե վարել այնպիսի քաղաքականություն, որը կգովաբանեն ավտորիտար կառավարիչները։

Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80%-ը ցանկանում է իր երկիրը տեսնել Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում։ Վրաստանի սահմանադրությունը, որը մշակել եւ աջակցում է ներկայիս իշխող կուսակցությունը, արտացոլում է եվրատլանտյան ինստիտուտներին միանալու ցանկությունը։

Բոլոր կուսակցությունների նախընտրական քարոզարշավները սատարեցին այս նպատակին, սակայն իշխող կուսակցության ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում այս կուրսին»,- ասել է Մեթյու Միլլերը։

Ընտրությունների արդյունքները ստանալու մասին լրագրողների հարցին ի պատասխան` Միլլերն ասել է, որ ընտրությունների առնչությամբ դեռ վերջնական գնահատական ​​չկա, եւ իրենք ցանկանում են, որ հետաքննություն անցկացվի։

Թամարա Սարգսյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի խորհրդարանը արգելեց UNRWA-ի գործունեությունը, ինչը կարող է սովի մատնել պաղեստինցիներին
հաջորդը
Վրաստանում ընտրությունները դրական, ազատ եւ ժողովրդավարական էին․ Օրբան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն