• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի բնակչության 70 %-ը պաշտպանում է եվրաինտեգրումը, եւ հանկարծ ամեն ինչ փոխվեց․ Զուրաբիշվիլի

aliq 14:53 | 29.10.2024
aliq 14:53 | 29.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ընթացքում նկատված խախտումների եւ արդյունքների կեղծման մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պաշտպանում է միայն իր շահերը, իսկ իր կուսակցությունը միտումնավոր սաբոտաժ է անում եվրաինտեգրումը։

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից։

Լրագրողի հարցին` միջամտե՞լ է արդյոք Ռուսաստանը վրաստանյան ընտրություններին, նախագահը պատասխանել է.

«Վրաստանի բնակչության 70 տոկոսը պաշտպանում է եվրոպական ուղին եւ եվրաինտեգրումը, եւ հանկարծ ամեն ինչ փոխվեց ընտրություններում։ Փաստն այն է, որ այս ընտրություններում կիրառվել են կեղծման բոլոր մեթոդները, հատկապես էլեկտրոնային քվեարկության նոր համակարգով, որտեղ ապացուցվել է, որ նույն մարդկանց նույնականացման քարտերն օգտագործվել են յոթ անգամ, տասն անգամ, տասնյոթ անգամ։ Մենք նախկինում էլ Վրաստանում տեսել ենք խախտումներ, բայց այս մասշտաբի խախտումներն աննախադեպ են»,- ասել է նախագահը:

Զուրաբիշվիլին նշել է, որ «Վրացական երազանք»-ի ձեռնարկած բոլոր քայլերն ուղղված են Եվրամիության հանձնարարականների իրականացման դեմ։

««Վրացական երազանք»-ն անընդհատ փորձում է բազմաթիվ հարցերում համահունչ լինել ռուսական քարոզչությանը, իսկ Մոսկվայում ձգտում են, որ Վրաստանը չգնա եվրոպական ճանապարհով։ Մենք թեկնածուի կարգավիճակ ստացանք անցած դեկտեմբերին, մոտ էինք բանակցությունների մեկնարկին, եւ դա է անհանգստացնում Մոսկվային»,- ասել է նախագահը:

Տաթեւ Խոցանյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդ է ընտրվել շեյխ Նայիմ Քասեմը
հաջորդը
Հակամարտությունը միջազգայնացվում է․ Զելենսկին՝ հյուսիսկորեացի զինվորների տեղափոխման մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն