• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հակամարտությունը միջազգայնացվում է․ Զելենսկին՝ հյուսիսկորեացի զինվորների տեղափոխման մասին

aliq 15:59 | 29.10.2024
aliq 15:59 | 29.10.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստան տեղափոխված՝ Հյուսիսային Կորեայի զինվորականների հավանական ներգրավման հարցը Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններին։

«Քննարկեցինք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ հյուսիսկորեացի զինվորականների ներգրավման հարցը։ Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է եւ դուրս է գալիս երկու երկրների սահմաններից»,- գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։

Իր խոսքերով՝ նա Հարավային Կորեայի նախագահին «թարմ տվյալներ է տրամադրել մարտական ​​գոտու անմիջական մերձակայքում գտնվող 3 հազար հյուսիսկորեացի զինվորականների ռուսական զորավարժարաններ տեղափոխելու եւ նրանց թիվը մոտ 12 հազարով ավելացնելու մասին»։

«Համաձայնեցինք ուժեղացնել հետախուզական տվյալների եւ փորձի փոխանակումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էին, որ ռազմական համագործակցությունն իրականացվում է «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է ամռանը Փհենյանում եւ հաստատվել Պետդումայի կողմից աշնանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ չհերքեց Հյուսիսային Կորեայից զինվորականների տեղափոխման մասին տեղեկությունները եւ ասաց. «Ինչ եւ ինչպես կանենք [Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 4-որդ] հոդվածի շրջանակում, արդեն մեր գործն է»։

«Կորեայի Հանարապետության եւ Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են անցկացնել ռազմավարական խորհրդատվություններ Մոսկվայի եւ Փհենյանի միջեւ ապօրինի ռազմական համագործակցությանը՝ ներառյալ հյուսիսկորեացի զորքերի տեղակայմանը, համատեղ արձագանքելու համար»,- հայտնել են Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակից։

Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունից հայտնել էին, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվորի ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովն էլ հայտնել էր, որ Ռուսաստանի արեւելքում վերապատրաստվում է 11 հազար հյուսիսկորեացի զինվորական, որոնք մինչեւ նոյեմբերի 1-ը պատրաստ կլինեն մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա չէր հայտնել այս տեղեկատվության աղբյուրը, սակայն նշել էր, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի Կուրսկի շրջան։

Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

Հոկտեմբերի 21-ին էլ Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունից հայտնել են, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի բնակչության 70 %-ը պաշտպանում է եվրաինտեգրումը, եւ հանկարծ ամեն ինչ փոխվեց․ Զուրաբիշվիլի
հաջորդը
Չինաստանը միշտ հարգանքով է վերաբերվել վրաց ժողովրդի ընտրությանը․ ՉԺՀ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն