• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը տեսակապով հետեւել է միջուկային զսպման ուժերի վարժանքներին

aliq 18:35 | 29.10.2024
aliq 18:35 | 29.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով հետեւել է միջուկային զսպման ուժերի ուսումնական վարժանքների անցկացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ 

 «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածության աճը, նոր արտաքին սպառնալիքների եւ վտանգների ի հայտ գալը՝ կարեւոր է ունենալ ժամանակակից եւ մարտական կիրառման համար մշտապես պատրաստ ստրատեգիական ուժեր»,- «Интерфакс»-ի փոխանցմամբ նշել է Պուտինը: 

ՌԴ նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան հաստատում է իր դիրքորոշումը, որ միջուկային զենքի կիրառումը մնում է որպես «անվտանգության ապահովման ծայրահեղ միջոց»:

«Միաժամանակ, մենք լավ գիտակցում ենք, որ հենց «միջուկային եռյակն» է շարունակաբար մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծելու մարտավարական զսպման խնդիրները եւ պահպանելու միջուկային հավասարությունը եւ ուժերի հավասարակշռությունը աշխարհում որպես համաշխարհային կայունության օբյեկտիվ գործոններ»,- ասել Վլադիմիր Պուտինը։ 

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ վարժանքների ընթացքում գործնական արձակումներով մշակվելու են միջուկային զենքի կիրառման հարցում պատասխանատու պաշտոնյաների գործողությունները:

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադրություն չունի մասնակցելու սպառազինությունների մրցավազքին, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին էլ էր Կրեմլը հայտարարել, որ Պուտինը հետեւել է միջուկային զսպման ուժերի վարժանքներին։ Դրանց ընթացքում նախ Պլեսեցկի տիեզերակայանից, ապա նաեւ Բարենցի ծովում գործող «Тула» ատոմային սուզանավից դեպի Կամչատկայի հրաձգարան էին արձակվել «Ярс» եւ «Синева» միջմարցամաքային հրթիռները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ պլանավորված ռազմավարական զսպման ուժերի վարժանքին հետեւել է Վլադիմիր Պուտինը։

«Դրանք պարբերաբար անցկացվում են»,- ասել էր Կրեմլի խոսնակը։ 

Այս տարվա սեպտեմբերին Պուտինը առաջարկել էր թարմացնել միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմնասյուները։ Նա, մասնավորապես, առաջարկել էր միջուկային հարվածի համար հիմք դիտարկել «Ցանկացած միջուկային պետության աջակցությամբ ոչ միջուկային պետության կողմից Ռուսաստանի դեմ ագրեսիան», ինչպես նաեւ ոչ միջուկային միջոցներով զանգվածային օդային հարձակումը, այդ թվում՝ անօդաչու սարքերով։ Այդ ժամանակ Կրեմլից հայտարարեցին, որ դա պետք է համարել «հստակ ազդանշան» Արեւմուտքի համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սուր շնչառական վարակների միջին ակտիվություն է գրանցվել
հաջորդը
Հարի՞ս, թե՞ Թրամփ. Տիգրան Մուղնեցյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն