• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան եւ Կիեւը քննարկում են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը․ FT

aliq 11:05 | 30.10.2024
aliq 11:05 | 30.10.2024
Ukraine-Russia war

Ռուսաստանը եւ Ուկրաինան «նախնական քննարկումներ» են անցկացնում միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին: Ըստ պարբերականի զրուցակիցների՝ Կիեւը բանակցությունները փորձում է վերսկսել Կատարի միջնորդությամբ։ 

Աղբյուրներից մեկը Financial Times-ին հայտնել է, որ խոսքը դեռ նախնական քննարկումնների մասին է, որոնք ուղղված են բանակցությունների հավանական վերականգնմանը։ 

 Քննարկումներից տեղյակ Կրեմլի նախկին բարձրաստիճան պաշտոնյան էլ, անունը կրկին չի նշվում, FT-ին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հազիվ թե համաձայնի որեւէ գործարքի, քանի դեռ ռուսական զորքերը վերջնականապես դուրս չեն մղել Ուկրաինայի զինված ուժերին Կուրսկի մարզից: Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան էլ պարբերականին հաղորդել է, որ Կիեւը ծրագրում է շարունակել Ռուսաստանի թիրախներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելը, որպեսզի Մոսկվային ստիպի վերսկսել բանակցությունները։ 

Ուկրաինացի պաշտոնյաները FT-ին պատմել են, որ 2023 թվականի աշնանը Կիեւը եւ Մոսկվան «չբարձրաձայնված համաձայնության» էին եկել միմյանց էներգետիկ օբյեկտների վրա չհարձակվելու շուրջ: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ մնաց այդ ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարձակումներից։ Սակայն, երբ Կիեւը վերսկսեց ռուսական նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումները, Մոսկվան համաձայնությունը համարեց խախտված, նշում են պարբերականի զրուցակիցները։

Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխադարձ հարձակումների դադարեցումը միմյանց էներգետիկ օբյեկտների վրա կարող է լինել առաջին քայլը դեպի խաղաղ բանակցություններ։ Ըստ The Washington Post-ի՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան  ծրագրել էին 2024 թվականի օգոստոսին պատվիրակություններ ուղարկել Կատարի մայրաքաղաք Դոհա ՝ երկու կողմերի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հրաժարվելու վերաբերյալ բանակցություններ սկսելու համար: Ենթադրվում էր, որ Կատարի միջնորդներն առանձին հանդիպումներ պետք է անցկացնեին Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների հետ փոխզիջում գտնելու համար։ Սակայն բանակցությունները ձախողվել են Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով, պնդում է թերթը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար եւ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակումից առաջ նախագահ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից հրաժարվելու վրեաբերյալ Թուրքիայի առաջարկին,  սակայն Ուկրաինան հրաժարվել էր նման պայմանավորվածություններից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Շոյգուի այդ խոսքերը, հայտարարել էր, որ «հստակ պայմանավորվածություններ չեն եղել»։  

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանում ընտրություններն անցել են չարաշահումներով, ահաբեկմամբ եւ հարկադրանքով․ Բայդեն
հաջորդը
Բորելը մտահոգիչ է համարում հետընտրական զարգացումները Վրաստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն