• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սա ավելին է, քան ընտրություն երկու կուսակցությունների եւ թեկնածուների միջեւ․ Հարիս

aliq 12:42 | 30.10.2024
aliq 12:42 | 30.10.2024

Փոխնախագահ եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ առաջ մեծ ելույթով է հանդես եկել Վաշինգտոնում իր համակիրների բազմահազարանոց հավաքի ժամանակ։ 

«Բարի երեկո, Ամերիկա: Մեկ շաբաթից դուք հնարավորություն կունենաք որոշում կայացնելու, որն անմիջականորեն կանդրադառնա ձեր կյանքի, ձեր ընտանիքի կյանքի եւ այս  երկրի ապագայի վրա, որը մենք այնքան սիրում ենք»,- ասել է դեմոկրատ թեկանծուն: 

Նրա խոսքերով՝ սպասվող ընտրությունները «ավելին են քան, ընտրություն երկու կուսակցությունների եւ երկու տարբեր թեկնածուների միջեւ»։ 

«Այս ընտրությունից է կախված այն, թե արդյոք մենք կունենանք այնպիսի երկիր, որը հիմնված կլինի յուրաքանչյուր ամերիկացու ազատության վրա, թե կունենանք երկիր, որը կկառավարվի քաոսով եւ երկպառակություններով։ Եկել է ժամանակը ամերիկացի նոր սերնդի առաջնորդների համար»,- հայտարարել է դեմոկրատ թեկնածուն։

Հարիսի հանրահավաքի վայրը պատահական ընտրված չէր, դա Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող հայտնի Էլիպս այգին էր։ Այստեղ 2021 թվականի հունվարի 6-ին նրա ընտրական մրցակից հանրապետական ​​Դոնալդ Թրամփը ելույթ էր ունեցել կողմնակիցների առջեւ մինչ նրանց Կապիտոլիում ներխուժելը:

Գործող ԱՄՆ փոխնախագահի խոսքերով՝ Դոնալդ Թրամփը «մոտ չորս տարի առաջ կանգնեց հենց այս տեղում եւ զինված ամբոխ ուղարկեց Կապիտոլիում, որպեսզի մերժեր ժողովրդի կամքը՝ դրսեւորված ազատ եւ արդար ընտրությունների ժամանակ՝ գիտակցելով, որ պարտվել է դրանցում։ 

«Սա մի մարդ է, ով անկայուն է, վրեժխնդրությամբ լցված, վրդովմունքով տարված եւ անսահմանափակ իշխանության ձգտող»,- ասել է Հարիսը:

Դեմոկրատ թեկնածուի նախընտրական շտաբի  գնահատմամբ՝ հավաքին ներկա է եղել ավելի քան 75․000 մարդ: 

Մինչ Հարիսը ելույթ էր ունենում Վաշինգտոնում, հանրապետական Դոնալդ Թրամփը իր նախընտրական հավաքն էր անցկացնում Փենսիլվանիայի Ալլենթաուն քաղաքում, որն առանցքային նահանգներից է եւ լուրջ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների եքի վրա:

«Դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան չորս տարի առաջ»: Նման հարցադրմամբ նախկին նախագահը սկսեց իր ելույթը՝ կրկնելով իր խոստումները, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կնվազեցնի գնաճը եւ «կդադարեցի միգրանտների ներխուժումը» Միացյալ Նահանգներ։ 

«Քամալան մեզ խայտառակել է։ Հաջորդ երեքշաբթի դուք պետք է ոտքի կանգնեք եւ ասեք Քամալային, որ բավական է, որ դուք այլեւս չեք պատրաստվում դա հանդուրժելու»,- հայտարարել է Թրամփը:

Նախորդ կիրակի Թրամփն արդեն անցկացրել էր մեծ հանրահավաք։ Նա ելույթ էր ունեցել Մանհեթենի սրտում գտնվող հայտնի Madison Square Garden արենայում, որտեղ միլիարդատեր Իլոն Մասկը եւ այլ հայտնի մարդիկ եկել էին նրան աջակցելու: 

Այս հանրահավաքը նույնպես չէր անցել առանց սկանդալների։ Միջոցառմանն իր ելույթի ժամանակ կատակերգու Թոնի Հինչքլիֆը Պուերտո Ռիկոն անվանեց «աղբի լողացող կղզի», ինչը արժանացավ հանրապետականների եւ դեմոկրատների քննադատությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բորելը մտահոգիչ է համարում հետընտրական զարգացումները Վրաստանում
հաջորդը
Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն