• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել

aliq 13:17 | 30.10.2024
aliq 13:17 | 30.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով եւ հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ըստ դատախազության՝ հետաքննությունը սկսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմումի հիման վրա:

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության եւ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ, ինչի պատճառով, ըստ օրենքի, Վրաստանի նախագահն այս տարվա հոկտեմբերի 31-ին հետաքննչական գերատեսչություն է կանչվել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Նշվում է՝ Վրաստանի դատախազությունը կկատարի բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի հրահանգում, միաժամանակ՝ Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հնչեցրած փաստերն ուսումնասիրելու նպատակով։

«Այդ թվում նախաքննության շրջանակում կհարցաքննվեն բոլոր այն անձինք, որոնք կարող են տեղեկություններ ունենալ ենթադրյալ հանցավոր փաստերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի նախագահը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները «անհիմն մեղադրանքներով հարձակվում են ԿԸՀ-ի վրա, վնասում ԿԸՀ-ի հեղինակությանը»։

Հայտարարության մեջ ԿԸՀ-ն դատախազությանը հանձնարարել է «պարզել հանգամանքները, արդյոք նախագահի եւ քաղաքական գործիչների հայտարարությունները համապատասխանում են իրականությանը», սկսել եւ իրականացնել հետաքննություն։

 Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սա ավելին է, քան ընտրություն երկու կուսակցությունների եւ թեկնածուների միջեւ․ Հարիս
հաջորդը
Երեւանում պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն տեսնում են․ Հարությունյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն