• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հոկտեմբերին ռեկորդային ցածր ցուցանիշերի է հասել Գազա մարդասիրական օգնության մատակարարումը․ FT

aliq 16:18 | 30.10.2024
aliq 16:18 | 30.10.2024
Գազայի հատված

Հոկտեմբերի առաջին երեք շաբաթներին ռեկորդային ցածր ցուցանիշերի են հասել Գազա մատակարարվող մարդասիրական օգնության ծավալները՝ չնայած նման խոչընդոտներ չստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ից Իսրայելին ուղղված կոչերին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներին։

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ են ուղարկել իրենց իսրայելցի գործընկերներին՝ պահանջելով «30 օրվա ընթացքում կոնկրետ քայլեր ձեռնարկել»՝ բարելավելու հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում։ Նամակում, որի տեքստը ավելի վաղ հրապարակել էր ամերիկյան Axios հարթակի լրագրող Բարաք Ռավիդը, նշվում էր, որ ԱՄՆ-ի պահանջները չկատարելը կարող է հետևանքներ ունենալ Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու հարցում։

Financial Times-ը նշում է, որ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Գազա ժամանել է ընդամենը 704 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար, ինչը զգալիորեն պակաս է նախորդ ամսվա համեմատ (սեպտեմբերին այնտեղ մուտք է գործել 3 հազար բեռնատար)։ 2023 թվականի հոկտեմբերին հակամարտության սկսվելուց հետո սա արձանագրված ամենացածր ցուցանիշն է։ Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Իսրայելի ղեկավարությունից պահանջել է ապահովել օրական 350 բեռնատարի մուտք։

«Իրավիճակն այսօր Գազայի հյուսիսում ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ գրվեց [Օսթինի եւ Բլիքենի] նամակը […] այն տարածքները, որոնք այժմ ամայացած են, ոչինչ չեն ստացել»,- մեջբերում է պարբերականը Oxfam America-ի խաղաղության և անվտանգության տնօրեն Սքոթ Փոլի խոսքերը:

Ավելի վաղ Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-21-ը Իսրայելի կառավարությունը հրաժարվել էր Գազայի հատված մուտքի թույլատրություն տալուց  448 մարդասիրական առաքելություններից 201-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան եւ Կիեւը չեն բանակցում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու շուրջ․ Պեսկով
հաջորդը
Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն