• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանն ու Անկարան վարում են դինամիկ երկխոսություն․ Միրզոյան

aliq 12:39 | 31.10.2024
aliq 12:39 | 31.10.2024
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան վարում են դինամիկ երկխոսություն, որը առաջին հերթին վերաբերում է սահմանների բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Թուրքիայի հետ կրկին ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն։ Հիշում եք երեւի, որ երկու երկրների փորձագետները, գերատեսչությունները աշխատանքներ են տարել սահմանին գտնվող անցակետի, ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ, եւ հիմա այդ աշխատանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ։ Մեր երկխոսությունը նախ եւ առաջ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերությունները, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային եւ այլ հաղորդակցություն եւ ընդհանրապես կարգավորեն հարաբերությունները»,- ասել Միրզոյանը։ 

Հիշեցնելով, որ Թուրքիան այս գործընթացները որոշակիորեն կապում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ՝ Միրզոյանը նշել է, որ նման մոտեցումն այնքան էլ կառուցողական չէ։  

Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ փոխարենը Երեւանն է Անկարայի հետ երկխոսությունը վարում առանց նախապայմանների՝ հիշեցնելով, որ արդեն ձեռք են բերվել հստակ պայմանվորվածություններ, որոնք վերաբերում են երրորդ երկրների քաղաքացիների եւ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացելուն։ 

Միրզոյանի խոսքերով՝ նշյալ պայմանավորվածություններից բացի կան նաեւ, իր բնութագրմամբ, «փոքրամասշտաբ որոշակի նախագծեր», որոնք, օրինակ, վերաբերում են Անիի մշակութայնին ժառանգությանը եւ Անիի կամրջին։ 

«Ուզում եմ ասել, որ այստեղ եւս կա դինամիկ երկխոսություն, եւ կրկին լավատեսություն հայտնել, որ մենք մոտ ապագայում այստեղ եւս կունենանք առաջընթաց։ Սա մեծ հաշվով ես նկարագրում եմ եւ ուզում եմ շեշտել այն բանի համար, որ կրկին հիշատակենք, արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը  Հայաստանի շուրջ խաղաղության կայունության ապահովումն է եւ հարեւանների հետ զարգացումը»,- ասել Արարատ Միրզոյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարցաքննության հրավերը համընկնում է Մեդվեդեւի ցուցումներին. Զուրաբիշվիլի
հաջորդը
95 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն