• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանում ընտրախախտումների հարցով ԱՄՆ-ը խորհրդակցում է ԵՄ-ի հետ

aliq 15:01 | 31.10.2024
aliq 15:01 | 31.10.2024
ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր

Վրաստանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետաքննության հարցով ԱՄՆ-ը խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության հետ, հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:

Միլլերն ասել է՝ Միացյալ Նահանգները պահանջում է հետաքննել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները եւ այդ հարցով խորհրդակցում է իր դաշնակիցների հետ։

Միաժամանակ նա նշել է. «Մեր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ դեռ ենթակա են վերանայման։ Մենք կասեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնությունը։ Մենք ցանկանում ենք, որ մարդկանց հիմնարար ազատությունները պաշտպանված լինեն՝ բողոքելու ազատությունը, արտահայտվելու իրավունքը ոչ մի կերպ չոտնահարվի»:

Միլլերը կրկնել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննել ընտրություններում տեղի ունեցած բոլոր խախտումները։

Հիշեցնենք. երեքշաբթի Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում Ջո Բայդենը խոսել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք, ըստ նրա, տուժել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելով եւ պարտադրելով։

«Հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տուժել են վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրողներին ահաբեկելու եւ հարկադրանքի բազմաթիվ միջադեպերով։ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտելու իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք միջազգային եւ տեղական անկախ կազմակերպությունները չեն հայտարարել ազատ ու արդար»,- գրել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը կոչ է արել վրացական իշխանություններին թափանցիկ հետաքննել բոլոր ընտրախախտումները, հետ կանչել հակաժողովրդավարական օրենքները:

 Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը եւ «Հեզբոլլահը» առաջընթաց են գրանցել հրադադարի շուրջ բանակցություններում․ Axios
հաջորդը
Տեսախցիկների ավելացման մասին ՀՀ օրենքը խախտում է մասնավոր իրավունքը. Human Rights Watch

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն