• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել

aliq 17:25 | 31.10.2024
aliq 17:25 | 31.10.2024
North Korea rocket

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, հոկտեմբերի 31-ին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռը արձակվել է տեղական ժամանակով առավոտյան 7:10-ին Փհենյանի շրջանից դեպի Ճապոնական ծով, հաղորդում է Yonhap—ը: Հրթիռն ընկել է ծովը 87 րոպե անց՝ առավոտյան 08:37-ին, Հոկայդոյից մոտ 200 կիլոմետր դեպի արեւմուտք, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի իշխանությունների տվյալները։

Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Փհենյանը, այսպիսով, իրականացրել է բալիստիկ հրթիռի ամենաերկար փորձարկումը։ Ճապոնիայի կառավարությունն էլ հայտնել է, որ հրթիռը հասել է 7000 կմ բարձրության, իսկ թռիչքի հեռահարությունը եղել է 1000 կիլոմետր: KCNA-ի հայտարարության մեջ ասվում է, որ փորձնական արձակումը «թարմացրել է ռազմավարական հրթիռի հզորության ռեկորդը»:

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը փորձարկումից հետո հնչեցրած ուղերձում հրթիռային տեխնոլոգիայի զարգացումը կապել է երկրի միջուկային ներուժի հզորացման հետ։

«Մեր պետության անվտանգության իրավիճակը, ապագայի աճող սպառնալիքներն ու մարտահրավերները մեզնից պահանջում են էլ ավելի ամրապնդել ժամանակակից ռազմավարական հարձակողական զինված ուժերը եւ էլ ավելի լիարժեք պատրաստվել միջուկային առճակատմանը։ Վստահեցնում եմ ձեզ, որ ԿԺԴՀ—ն ոչ մի դեպքում չի փոխի իր կուրսը միջուկային զինված ուժերի հզորացման ուղղությամբ»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը։

Հյուսիսային Կորեան հրթիռի փորձարկումն իրականացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ նրա հարավկորեացի գործընկեր Կիմ Յոնգ Հյունի համատեղ ասուլիսից մի քանի ժամ անց, որտեղ վերջիններս քննադատել էին Հյուսիսային Կորեային իր զինվորներին Ռուսաստան ուղարկելու համար: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ—ի տվյալներով՝ Փհենյանը ռուս—ուկրաինական պատերազմին մասնակցելու համար Ռուսաստան է ուղարկել 11000 զինծառայող, որոնցից երեք հազարն արդեն տեղակայված է առաջնագծի մոտ։

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել էր 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, նշում է Yonhap-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի քաղհասարակությունը կոչով դիմել է COP29-ի մասնակիցներին
հաջորդը
Սանահին կայարան. ջրհեղեղից հինգ ամիս անց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն