• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱԺ-ն ընդունել է պահեստազորայինների կենսաթոշակի պահպանման օրինագիծը

aliq 19:01 | 31.10.2024
aliq 19:01 | 31.10.2024
ՀՀ Ազգային ժողով

Հայաստանի զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Քոչարյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

Առաջարկը քննարկվել է հոկտեմբերի 31-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Ըստ այդմ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջարկվում է պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինվորական ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով, գործող օրենքի համաձայն, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, Քննչական կոմիտեի ծառայողի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում:

Ուստի օրենսդրական փաթեթով նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող  որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ ներառյալ այդ իրավունքի դադարեցման դեպքերը, ինչպես նաեւ հստակեցնել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է՝ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոններում համալրման գործընթացին:

Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են, թե երբ կլինի արդեն վերոնշյալ զորամասերի ցանկը, եւ զինվորականներն ինչպես կկարողանան ծանոթանալ դրան:

Նախարարի խոսքով՝ զորամասերի ցանկը հրապարակային չի լինի, սակայն ցանկություն ունեցող զինվորականների հետ կապ կհաստատեն նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները եւ կտեղեկացնեն:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական դիրքորոշումներ են հայտնել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Օրենսդրական փաթեթը Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հարցը քննարկվել եւ ընդունվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան կբացի՞ Հայաստանի սահմանը. Նելլի Մինասյան
հաջորդը
Երեւանում անցկացվել է կայուն նորաձեւության միջազգային միջոցառում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն