• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ-ում կոչ են արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը

aliq 16:25 | 01.11.2024
aliq 16:25 | 01.11.2024
Գազայի հատված

ՄԱԿ—ը պետք է մտածի Իսրայելի՝ կազմակերպությանը անդամակցության կասեցման մասին միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումների պատճառով։ Այս մասին Նյու Յորքում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի գծով ՄԱԿ—ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Եկել է ժամանակը դիտարկելու Իսրայելի՝ որպես [ՄԱԿ—ի] անդամ պետության լիազորությունները կասեցնելու հարցը»,- զեկուցողի խոսքերը մեջբերում է  ՄԱԿ-ի կայքէջը։ Ալբանեզի խոսքերով՝ միջազգային հանրությունը Գազայում կատարվողը պետք է ճանաչի որպես ցեղասպանություն եւ «հասկանա առավել լայն մտադրվածությունը այն ամենի վերաբերյալ, ինչ այժմ կատարվում է Պաղեստինում»:

Նա նշել է, որ Գազայի հատվածում բնակիչների հետ կատարվողը դուրս է  ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների սահմաններից։

Հատուկ զեկուցողը ՄԱԿ—ում Իսրայելի մասնակցության կասեցումն անվանել է «նուրբ հարց»՝ բացատրելով, որ աշխարհի բոլոր երկրները, իր կարծիքով, դժվարություններ ունեն մարդու իրավունքները հարգելու հարցում, սակայն ոչ մի «այլ երկիր չի շարունակում իր անօրինական օկուպացիան՝ խախտելով ՄԱԿ—ի տասնամյակների բանաձեւերը, ինչպես դա անում է Իսրայելը»։

Հաղորդվում է նաեւ, որ առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ—ի հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոկենգը ճեպազրույցի ժամանակ Իսրայելին եւ նրա դաշնակիցներին մեղադրել է Գազայի բնակչությանը «գիտակցաբար եւ միտումնավոր սով ու ջրազրկում պարտադրելու համար», ինչը կարող է հանգեցնել մի ամբողջ սերնդի մահվան։ Նա նշել է, որ Գազան այժմ «փլատակների եւ մարդկային մնացորդների ամայի վայր է», որտեղ պաղեստինցիները պայքարում են գոյատեւելու համար: Մոֆոկենգը հավելել է, որ Իսրայելի ղեկավարությունը կատարել է նախորդ տարվա խոստումը եւ ոչնչացրել է Գազան։

Հոկտեմբերի 31-ին Գազայում գործող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հատվածում 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 43. 200 պաղեստինցի է մահացել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը Թբիլիսիին կոչ է անում չգնալ բելառուսական ճանապարհով
հաջորդը
Նոր սերունդ, նոր մոտեցում բնական ռեսուրսներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն