• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից Փհենյանը կանգնել է ՌԴ-ի կողքին. Հյուսիսային Կորեայի արտգործնախարար

aliq 18:45 | 01.11.2024
aliq 18:45 | 01.11.2024

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման հենց սկզբից հրահանգներ է տվել «հաստատուն եւ հզոր» աջակցություն ցուցաբերելու ռուսական բանակին։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է TACC-ը։

«Հատուկ ռազմական գործողության հենց սկզբից հարգելի ընկեր պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգներ տվեց, որ մենք որեւէ մեկին չնայենք, հաստատուն եւ հզոր կերպով աջակցենք, օգնություն ցուցաբերենք ռուսական բանակին եւ ռուս ժողովրդին իրենց սրբազան պատերազմում»,- ասել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ—ն մինչեւ հաղթական օրը «ամուր կկանգնի ռուս ընկերների կողքին»։

Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ—ից զինվորականներ են ուղարկվել Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանց հաշվարկներով՝ խոսքը 12 հազար զինվորականների մասին է։ Պենտագոնի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 10 հազար զինվոր է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ շուրջ ութ հազար հյուսիսկորեացի զինվոր արդեն  Կուրսկի մարզում է։ Ըստ նրա՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ այդ զորքերը մոտ օրերս կսկսեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ «հյուսիսկորեական զորքերը դեռ մարտի չեն անցել, բայց դա օրերի հարց է, ոչ թե ամիսների»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունները։ Նա ասել էր, որ Մոսկվան «երբեք չի կասկածել», որ ԿԺԴՀ ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր սերունդ, նոր մոտեցում բնական ռեսուրսներին
հաջորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն