• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-ուկրաինական պատերազմը դուրս է եկել փակուղուց. NYT

aliq 17:07 | 02.11.2024
aliq 17:07 | 02.11.2024
Ukraine-Russia war

ԱՄՆ—ի ռազմական եւ հետախուզական պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստան—Ուկրաինա պատերազմը դուրս է եկել փակուղուց, քանի որ ռուսական զորքերը ակտիվացրել են հարձակումները, հայտնում է The New York Times—ը:

Հոդվածի հեղինակները պատմում են, թե ինչպես էին 2024-ի ամռանը ամերիկյան կառավարության վերլուծաբաններն իրենց հետ զրույցի ժամանակ պնդում, որ Ռուսաստանը հազիվ թե առաջիկա ամիսներին զգալի հաջողություններ գրանցի Ուկրաինայում, քանի որ «վատ պատրաստված զորքերը դժվարությամբ են ճեղքում ուկրաինական պաշտպանությունը»: Բայց, ինչպես գրում է NYT-ն, այս գնահատականները սխալ են եղել. ռուսական զորքերը ոչ միայն զգալի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի արեւելքում, այլեւ հետ են գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գրաված տարածքի ավելի քան մեկ երրորդը։ Բացի այդ՝ Ռուսաստանը կրկնապատկել է Ուկրաինայի տարածքում անօդաչու սարքերի հարվածների թիվը. դրանք հուլիսին եղել են 350, օգոստոսին՝ 750, իսկ սեպտեմբերին՝ 1500։

«2022 թվականին Ուկրաինա ներխուժելու ժամանակ ռուս զինվորականների մշտական ​​սխալներն արդեն անցյալում են»,- թերթին ասել են ամերիկացի բարձրաստիճան զինվորականները՝ հավելելով, որ «այժմ Ռուսաստանի զինված ուժերը մեծ էվոլյուցիա են ապրել եւ շարժման մեջ են»: Այս ամենի պատճառով որոշ ամերիկացի զինվորականներ ու հետախուզության աշխատակիցներ թերահավատորեն են վերաբերվում ուկրաինական բանակի կարողություններին՝ ռուսական հարձակումը կանգնեցնելու հարցում։

Ուկրաինան հակամարտության ընթացքում բազմիցս է զենքի մատակարարումներ խնդրել արեւմտյան երկրներից, սակայն, ԱՄՆ զինվորականների տեսանկյունից, Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի բացակայությունն այլեւս գլխավոր խնդիր չէ։ Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծում են, որ Ուկրաինան կտրուկ փակել է Ռուսաստանի հետ իր հրետանային բացը եւ նաեւ անօդաչու թռչող սարքեր է օգտագործում ռուսական զրահամեքենաները ոչնչացնելու համար: Ուկրաինայի զինված ուժերի ամենամեծ խնդիրը, ըստ պաշտոնյաների, զինվորների պակասն էր։ NYT-ի տվյալներով՝ մարտում զոհվել է 57 հազար ուկրաինացի զինվոր (թերթը չի ներկայացնում այս տվյալների աղբյուրը), ինչը ռուսական կորուստների թվի կեսն է։

Թերթի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ Պենտագոնում կարծում են, որ Ուկրանիան այժմ ունի բավականաչափ մարդկային ռեսուրս՝ վեց ամսից մինչեւ մեկ տարի պատերազմելու համար։ Ամերիկացի զինվորականները նշել են, որ Ուկրաինայի ԶՈՒ—ն նորաստեղծ ու մարտունակ բրիգադներից մի քանիսը օգտագործել է Կուրսկի մարզում հարձակման համար, մինչդեռ դրանք կարող էր օգտագործել Ուկրաինայի արեւելքում եւ հարավում կամ գոնե հաջորդ տարի հակահարձակման համար ռեզերվներ ստեղծելու մեջ։

Արեւմտյան պաշտոնյաներն ու փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը նույնպեսզ զինվորների եւ տեխնիկայի սուր պակաս է զգում։ Ամերիկացի պաշտոնյաները հավելել են, որ եթե ԱՄՆ—ը շարունակի աջակցել Ուկրաինային մինչեւ հաջորդ ամառ, ապա Ուկրաինայի ԶՈՒ—ն հնարավորություն կունենա օգտվելու ռուսական կողմի տեխնիկայի եւ մարդկային ռեսուրսների պակասի փաստից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում
հաջորդը
Թեհրանը որոշել է պատասխան հարված հասցնել Իսրայելին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն