• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թեհրանը որոշել է պատասխան հարված հասցնել Իսրայելին

aliq 18:09 | 02.11.2024
aliq 18:09 | 02.11.2024
Iran vs Israel

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ Իրանի տարածքի վրա հարձակման համար, ասել է Մեջլիսի (Իրանի միապալատ խորհրդարանի) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։ Նրա խոսքով՝ պատասխան հարվածի ժամանակահատվածը կորոշեն երկրի զինված ուժերը։

«Որոշ պետական ​​պաշտոնյաներ եւ այլ անձինք կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին։ Բայց նրանք կառավարության մեջ եւ դրանից դուրս որոշումներ կայացնողներից չեն, քանի որ սիոնիստական ​​ռեժիմին ռազմական պատասխան տալու մասին որոշումն արդեն կայացրել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը»,- ասել է Քոսարին իրանական Didban Iran հարթակին տված հարցազրույցի ժամանակ։

The Washington Post պարբերականն էլ, հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելը պատրաստվում է առաջիկա օրերին սպասվող իրանական հարձակման հետմղմանը։

Պարբերականը նշում է, որ Իրանի հարվածների սպասման ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նոյեմբերի 1-ին հրամայել է լրացուցիչ ուժեր տեղակայել Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ ռմբակոծիչներ, կործանիչներ եւ ավիակիրներ՝ Իսրայելը եւ տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։

Հոկտեմբերի 1-ին էլ Իրանն էր զանգվածային հրթիռային հարվածներ հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս-ուկրաինական պատերազմը դուրս է եկել փակուղուց. NYT
հաջորդը
Արամ Ա Կաթողիկոսն ու Թրամփը քննարկել են Արցախի հարցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն