• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արամ Ա Կաթողիկոսն ու Թրամփը քննարկել են Արցախի հարցը

aliq 11:39 | 03.11.2024
aliq 11:39 | 03.11.2024

ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագհի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա—ի հետ։

Պաշտոնական հաղորդման համաձայն` զրույցն ընթացել է «մտերմիկ մթնոլորտում», որի ընթացքում Թրամփը իր զորակցությունն է հայտնել Արցախյան հարցին եւ ամբողջ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատելու գործին (անգլերեն հաղորդագրության համաձայն` Թրամփը իր զորակցությունն է հայտնել արցախահայերին)։

Հանրապետական թեկնածուն նաեւ բարձր է գնակատել Արամ Ա—ի գործունեությունը՝ իր իմաստուն կառավարման համար, ինչպես նաեւ ողջունել ամերիկահայ համայնքին՝ ընդգծելով, որ այն կազմակերպված, աշխույժ եւ ուժեղ համայնք է։

Վեհափառ Հայրապետն էլ Թրամփին շնորհակալություն է հայտնել Արցախի հայերի իրավունքների հարցում ցուցաբերած հանրային աջակցության համար եւ ընդգծել ԱՄՆ—ի համաշխարհային առաջնորդության կարեւոր նշանակությունը ներկա ճգնաժամային իրավիճակում։

Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահի թեկնածուին նաեւ նշել է, որ ունի երկու ակնկալիք. ա) անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգների նոր կազմավորվող կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի՝ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության համար, եւ բ) անհրաժեշտ է, որ նոր կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաեւ նշել է, որ նշյալ հարցերով անհրաժեշտ է խորհրդակցել ԱՄՆ—ում Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան ազգային առաջնորդարանների եւ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի պատասխանատուների հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 24-ին Truth social սոցցանցի իր էջում գրել էր, որ գործող փոխնախագահ եւ իր մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսը ոչինչ չեն արել, երբ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախից»:

Նույն գրառման մեջ Թրամփը նաեւ խոստանում էր նախագահ դառնալու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Ավելի վաղ՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով էլ Հարիսն էր ամերիկահայ համայնքին շնորհավորական ուղերձ հղել՝ դրանում շեշտելով, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը կարեւոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։ 

Դեմոկրատ թեկնածուն նաեւ ընդգծել էր, որ հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը որոշել է պատասխան հարված հասցնել Իսրայելին
հաջորդը
Հայաստան-Ռուսաստան առեւտուրն աճել է ավելի քան երեքուկես անգամ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն